Առողջապահության փորձգետները նշում են , որ այս ամիս կտրուկ աճել է պալարախտի, գրիպի, հարբուխի վիրուսով եւ այլ շնչական հիվանդություններով վարակելիության աստիճանը:
Ֆլորիդայի նահանգի Մելբուրնի որակավորված ընտանեկան բժիշկ եւ Բրեվարդի շրջանի բժշկական միության նախագահն ասում են, բժշկական գիտությունների դոկտոր Ստեֆան Հարիդոպոլոսը, որ հնարավոր է միջոցներ ձեռք առնել՝ նվազագույնի հասցնելու համար այդ ռիսկերը եւ տոները երջանիկ եւ առողջ անցկացնելու համար:
Առաջին հերթին դեռ ուշ չէ գրիպի դեմ պատվաստում ստանալու համար: Այս տարի մի քանի նոր տարբերակներ կան, այդ թվում՝ չորսը մեկում նոր պատվաստանյութ, որը պաշտպանում է չորս տարբեր շտամներից՝ երկու A տիպի շտամ եւ երկու B տիպի, տեղեկացնում է Newsmax Healthy-ը։
Ահա մի քանի այլ քայլեր, որոնք կօգնեն տոնական շրջանում ճանապարհորդող մարդկանց չվարակվել հարբուխով, գրիպով կամ այլ վարակային հիվանդություններով:
Ձեր հետ վերցրեք հակասեպտիկ անձեռոցիկներով տուփ եւ դրանք օգտագործեք ինքնաթիռում սեղանիկները, զուգարանակոնքը, եւ մնացած ամեն-ինչը, ինչին դուք դիպչում եք, մաքրելու համար:
Մի ամաչեք խնդրել, որ ձեզ տեղափոխեն, եթե ձեր կողքի նստած մարդը հազում է: Իսկ ավելի լավ է ձեր հետ դիմակ վերցրեք, որը կարելի է կրել, եթե կասկածում եք , որ ձեր կողքին հիվանդ մարդ կա:
Ձեր գլխավերեւում տեղակայված «gaspers» օդամղիչը լավ բացեք, այն լավացնում է օդի միկրոշրջանառությունը, եւ օդամղիչի գլխիկը այնպես կարգգավորեք , որպեսզի օդը ձեր դեմքի դիմացով անցնի՝ օդում առկա ցանկացած մանրէները ձեր դեմքի մոտից ցրելու համար:
Աշխատեք նստել ինքնաթիռի դիմացի հատվածում , որտեղ օդափոխխությունն ավելի լավ է, եւ խուսափեք շարքերի եզրում նստելուց, այստեղ հիվանդ ուղեւորների հետ շփումը ավելի շատ է:
Ուժեղացրեք ձեր իմունային համակարգը՝ ակտիվ կենսակերպ վարեք, նորմալ սնվեք եւ լավ հանգստացեք ճամփորդության նախօրեին:
Հաճախակի լվացեք ձեռքերը կամ մանրէազերծող անձեռոցիկներ օգտագործեց ինքնաթիռում եւ դրանից հետո:
Ջուր խմեք կամ քթի աղային լուծույթով սփրեյ օգտագործեք՝ քթային անցուղիները խոնավացնելու համար: Ինչպես հայտնի է, օդը ինքնաթիռում չոր է, ինչի պատճառով ձեր լորձաթաղանթները կարող են չորանալ, ինչն էլ կարող է բարձրացնել շնչական վարակներով վարակվելու ռիսկը: Մի օգատգործեք ինքնաթիռի բարձերը կամ ծածկոցները՝ դրանք կարող են նախկին ուղեւորների մանրէներով վարակված լինել:
Եւ վերջապես բժիշկ Հարիդոպոլոսը ձեր եւ ձեր ճանապարհորդային ընկերների բարվոքության համար խորհուրդ է տալիս ընդհանրապես չճանապարհորդել, եթե դուք հիվանդ եք: Որոշ ավիաընկերություններ նույնիսկ հրաժարվում են տոմսի արժեքից, եթե դուք հրաժարվում եք ձեր թռիչքից հիվանդության պատճառով:
Եթե դուք վարակվել եք գրիպով , ապա Տամիֆլյուի նման հակավիրուսային դեղամիջոցների ընդունումը ախտանշանների առաջացումից մեկ-երկու օր անց, կարող է նվազեցնել ախտանշանները, կրճատել հիվանդության տեւողությունը եւ կանխարգելել ռեսպիրատոր դիսթրես համախտանիշի նման լուրջ բարդությունների զարգացումը:






