Վարսակաշիլան բոլոր իմաստներով իդեալական ուտեստ է՝ նախաճաշի համար: Սակայն, կրկնությունից չհոգնելու նպատակով, դիետոլոգ Լաուրա Ջեֆերսը՝ Քլիվլենդի կլինիկայից, առաջարկում է ոչ միայն համեղ, այլ նաեւ օգտակար վարսակաշիլայի պատրաստման տարատեսակ միջոցների ծանոթանալ: 

1. Մի փոքր պահածոյացված դդում, 1 ճաշի գդալ թխկու օշարակ եւ մի փոքր «պեկան» տեսակի ընկույզ ավելացրեք: 

Ինչո՞ւ է օգտակար. ուտեստը հարուստ է А վիտամինով եւ հակաօքսիդանտներով

2. 1 թեյի գդալ քրքում, 1/2 թեյի գդալ դարչին, 1 ճաշի գդալ հապալասի կամ լոռամրգու չորացրած պտուղներ, 1 թեյի գդալ մեղր եւ 1/2 բաժակ նուշի կաթ ավելացրեք:

Ինչո՞ւ է օգտակար. ուտեստը հակաբորբոքային ազդեցություն է ապահովում

3. 1 ճաշի գդալ կոկոսի յուղ, 1 ճաշի գդալ բարակ կտրտած մուգ շոկոլադ եւ 1 ճաշի գդալ մանրացված նուշ ավելացրեք:

Ինչո՞ւ է օգտակար. ուտեստը հարուստ է լաուրինաթթվով եւ Е վիտամինով

4. 1/2 բաժակ խորանարդիկներով կտրտած թարմ խնձոր, 1 թեյի գդալ դարչին եւ 1 ճաշի գդալ մանրացված հունական ընկույզ ավելացրեք:

Ինչո՞ւ է օգտակար. ուտեստը հարուստ է սննդային բջջանյութով եւ կարող է արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման հանգեցնել

5. 1/4 թեյի գդալ աղացած հիլ, դարչին, մեխակ եւ սեւ պղպեղ, 1/2 բաժակ կաթ, 1 ճաշի գդալ մեղր եւ 1 ճաշի գդալ պիստակ ավելացրեք:

Ինչո՞ւ է օգտակար. ուտեստը հարուստ է հակաօքսիդանտներով եւ կարող է մարսողության բարելավման հանգեցնել

6. 1 ճաշի գդալ գետնանուշի յուղ, կես կտրտած բանան, կես թեյի գդալ դարչին եւ կես բաժակ սոյայի կաթ ավելացրեք:

Ինչո՞ւ է օգտակար. ուտեստը հարուստ է B վիտամիններով, սպիտակուցներով եւ կալիումով

7. 1/4 թեյի գդալ վարդաջուր, 1 թեյի գդալ մեղր եւ 1 ճաշի գդալ մանրացված պիստակ ավելացրեք:

Ինչո՞ւ է օգտակար. ուտեստը հարուստ է սննդային բջջանյութով, կալիումով եւ К վիտամինով

8. 2 ճաշի գդալ չամիչ, 1 թեյի գդալ դարչին եւ 1 ճաշի գդալ շագանակագույն շաքար ավելացրեք:

Ինչո՞ւ է օգտակար. ուտեստը հարուստ է սննդային բջջանյութով եւ երկաթով

9. 1/4 բաժակ թարմ հապալաս, 1 ճաշի գդալ մաթ եւ 1 թեյի գդալ դարչին ավելացրեք:

Ինչո՞ւ է օգտակար. ուտեստը հակաօքսիդանտներ, երկաթ, կալցիում եւ մագնիում է պարունակում

10. 1/4 բաժակ թարմ կտրտած մանգո, 1 ճաշի գդալ հարած ոչ քաղցր կոկոս, 1/4 թեյի գդալ հիլ եւ 1 թեյի գդալ ագավայի նեկտար ավելացրեք: 

Ինչո՞ւ է օգտակար. ուտեստը հարուստ է С եւ А վիտամիններով

Դիետոլոգը նաեւ խորհուրդ է տալիս խուսափել արագ պատրաստվող վարսակաշիլայից եւ միայն եփման ենթական օգտագործել. այն շատ ավելի օգտակար է եւ վնասակար հավելումներ, բուրավետիչներ ու աղ չի պարունակում: