Օստեոպորոզի դեմ նոր դեղամիջոցը օգնում է օրգանիզմին վերականգնել ոսկրը եւ կարող է պաշտպանել կմախքը ճաքերից, ասվում է նոր հետազոտությունում:

Փորձարարական «Ռոմոսոզումաբ» (romosozumab) դեղամիջոցը նպաստում է, որպեսզի օրգանիզմը խթանի ոսկրի արտադրությունը, պաշարելով  ոսկրի առաջացմանը խոչընդոտող  բիոքիմիական ազդանշանները, բացատրում է  բժիշկ Մայքլ ՄաքԿլանգը, Օրեգոն նահանգի Պորտլենդի օստեոպորոզի «Օրեգոն» Կենտրոնի հիմնադիր-տնօրենը:

Նոր դեղամիջոցը հակամարմիններ է  օգտագործում  սկլերոստինի ֆունկցիայի արգելակման համար: Վերջինս ոսկրերի աճը բնական կերպով ճնշելու համար օրգանիզմի կողմից սինթեզվող սպիտակուց է, հաղորդում է Newsmax Health-ը:

Կլինիկական հետազոտությունների երկրորդ փուլին մասնակցել են 55 –ից 85 տարեկան հետդաշտանադադրի շրջանում գտնվող  ավելի քան 400 կին, ովքեր ունեին օստեոպենիա՝ ցածր ոսկրային զանգված, բայց ոչ այնքան ցածր, որպեսզի օստեպորոզ ախտորոշվի:  Նրանց բաժանեցին չորս խմբի մեկ տարվա ընթացքում դեղամիջոցներից մեկը ստանալու համար՝ ռոմոսոզումաբ, պլացեբո, կամ օստեպորոզի դեմ ժամանակակից երկու դեղամիջոցներից մեկը:

Արդյունքները ցույց են տվել, որ ռոմոսոզումաբը հետազոտության ընթացքում 11,3 % -ով մեծացրել է ողնաշարի ոսկրային հյուսվածքի հանքային աղերի խտությունը, ի տարբերություն տերիպարատիդոմի (7,1%)  եւ ալենդրոնատոմի (4,1%):

«Ոսկրային հյուսվածքի վերականգնման տեսանկյունից այս դեղամիջոցն ակնհայտորեն ավելի լավն է, քան Forteo-ն կամ բիֆոսֆոնատները»,- ասել է Ռոբերտ Ռեկերը, Օստեոպորոզի Ազգային հիմնադրամի եւ Օմահայում Կրեյտոնի Համալսարանի  հետազոտական կենտրոնի տնօրենը, ով չէր մասնակցել այս հետազոտությանը:

Նոր դեղամիջոցը նաեւ անվտանգ է, առանց լուրջ կողմնակի ազդեցությունների, ասել է ՄաքԿլանգը:

Դեղամիջոցը շուկայում կհայտնվի մի քանի տարուց միայն, նշել է ՄաքԿլանգը: Հետազոտողները պետք է ապացուցեն, որ այն իրականում պաշտպանում է  ոսկրի կոտրվածքներից, ինչի համար լրացուցիչ հետազոտություններ են պետք։