Կանանց համար Վիագրայի տիպի նոր դեղամիջոցի արտադրողները պնդում են, որ հաբերը կխթանեն սեռական ցանկությունը եւ կնվազեցնեն ախորժակը:

Մինչեւ այսօր կլինիկական հետազոտությունների ընթացքում գտնվող դեղամիջոցը փաստացիորեն  մելատոնինի սինթետիկ համանմանն է, եւ ազդում է ուղեղի վրասեռական ցանկությունը բարձրացնելու համար,  ասվում է զեկույցում: Կանայք պետք է ընդունեն այն սեռական ակտից 15 րոպե առաջ, իսկ դեղահաբի ազդեցությունը տեւելու է երկու ժամից ավելի:

Մշակման փուլում գտնվող եւս մեկ դեղամիջոց ունի  նույն ազդեցությունն,  ինչ Lybridos-ը: Այն ստեղծվել է  Emotional Brain համատեղ ամերիկա-հոլանդական կազմակերպության կողմից:  Հակաբեղմնավորիչ հաբերը , որոնք վաճառքում կհայտնվեն երեք տարվա մեջ, պարունակում են տեստոստերոն եւ ազդում են սեռական ցանկության հետ կապված ուղեղի հատվածի հետ,  հաղորդում է ընկերությունը, տեղեկացնում է Newsmax Health-ը.

Մինչդեռ Pfizer ընկերության տղամարդկանց Վիագրան սենսացիա է, եւ ընկերությունն այն նույնիսկ ինտերնետում է վաճառում $25-ով, որպեսզի կարողանա պայքարել կեղծ հաբերի օնլայն կատաղի վաճառքի դեմ: