Մեծահասակ շաքարախտով հիվանդներն ավելի խոցելի են գրիպի եւ նրա բարդությունների համար, նշում են փորձագետները: Նոր մեծ հետազոտությունը բացահայտել է, որ նրանք նաեւ ենթակա են գրիպի պատճառով հոսպիտալիզացիայի ավելի մեծ ռիսկի:

Շաքարախտի Ամերիկյան Ասոցացիան, Շաքարախտի Կանադական ասոցացիան եւ երկու երկրների կառավարական հաստատությունները շաքարխտով հիվանդներին գրիպի դեմ պատվաստանյութ են խորհուրդ տվել,ասում է առաջատար հետազոտող  Ջեֆֆրի Ջոնսոնը՝  Ալբերտայի համալսարանի շաքարախտով  հիվանդների առողջության գիտահետազոտական կենտրոնի տնօրենը:

Գրիպի դեմ պատվաստման ազդեցությունները դիտարկելու համար՝ Ջոնսոնը եւ նրա գործընկերները 2000 – 2008 թթ ընկած ժամանակահատվածում օգտագործել են  Մանիտոբա քաղաքի ավելի քան  160 000 տղամարդու եւ կնոջ տվյալները: Նրանց միջին տարիքը եղել  է 50 տարեկան, տեղեկացնում է Newsmax Health-ը։

Հետազոտությունը բացահայտել է, որ շաքարախտով հիվանդները, որպես կանոն, առողջության հետ կապված ավելի շատ խնդիրներ ունեն, քան շաքարախտ չունեցողները:

Շաքարախտով հիվանդներն ավելի մեծ հավանականություն ունեն գրիպի դեմ պատվաստում ստանալու, քան առանց  շաքարախտի հիվանդները:  Ընդ որում, շաքարախտով հիվանդները գրիպի կապակցությամբ հոսպիտալիզացվելու 6 % ավելի մեծ հավանականություն ունեն, քան շաքարախտ չունեցողները:

Ջոնսոնի համար առայժմ անպատասխան է մնացել շատ լուրջ հարցերից  մեկը՝ որքանո՞վ է նրանց դեպքում արդյունավետ գրիպի դեմ պատվաստումը։  Доктор Էնդոկրինոլոգ Սպիրոս Մեզիտիսը հայտնել է, որ շաքարախտով մարդկանց իմմունային համակարգը թուլացած է։

«Շաքարախտով հիվանդների ինքնապաշտպանությունը այլ հիվանդություններից թույլ է, հենց այդ պատճառով նրանք պետք է գրիպի դեմ պատվաստվեն», - ասել է նա:

Դա հատկապես կարեւոր  է գրիպի բարդությունների զարգացման հակում ունեցող մարդկանց համար, այդ թվում քրոնիկ հիվանդություններով, օրինակ՝ շաքարախտով, սրտի կամ թոքերի հիվանդություններով տառապող մարդկանց համար կամ հղի կանանց համար: