Ոչ ճիշտ ընտրված աշխատանքը գրեթե երկու անգամ մեծացնում է ճարպակալման ռիսկը, ցույց են տալիս քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը վերաբերող հետազոտությունները, հաղորդում է Fox News-ը:

Գիտնականները հետազոտել են Վաշինգթոնի 37,626 աշխատակիցներին եւ եզրակացության եկել, որ նրանցից 24.6%-ը տառապում է ճարպակալումով:

Ճարպակալման սանդղակում ստուգեք, թե ձեր աշխատանքը ո՞ր տեղում է գտնվում՝

Ճարպակալման բարձր ռիսկով աշխատանքներ՝

1. Բեռնատարների վարորդները -38,6 %

2. Սարքավորումների տեղափոխում եւ փոխադրում -37,9%

3. Պահակային ծառայություններ -33,3 %

4. Լվացող եւ շինարարական ծառայություններ - 29,5 %

5. Բժշկական ծառայություններ -28,8%

6. Մեխանիկներ եւ վերանորոգողներ-28,9 %

7. Ադմինիստրատիվ աշխատանքներ 27,9%

8.  Կենցաղային ծառայություններ - 27,2%

9. Տեխնիկա  (գումարած համապատասխան օգնություն) -26,6%

10.   Արտադրության ճշտություն եւ կայանների օպերատորները -26,1%

Ճարպակալման շատ ցածր ռիսկով աշխատանքներ՝

1. Առողջապահության ոլորտում ախտորոշումը -11,6%

2. Բնախույզներ եւ սոցիոլոգներ - 17,3%

3.  Ավագ դպրոցի ուսուցիչներ - 17,6%

4. Առողջության վիճակի գնահատում եւ բուժում  (առանց բուժքույրերի)- 18,2%

5. Այլ պրոֆեսինոլ մասնագիտություններ -19,7%

6. Շինարարություն -19,9%

7.  Սննդի պատրաստում - 20,1 %

8. Ճարտարագետներ, ճարտարապետներ եւ երկրաբաններ -  20,2%

9. Իրավաբաններ եւ դատավորներ 21,7% -

10.  Մասթեմատիկոսներ եւ համակարգչի մասնագետներ - 21,8%

Եթե ձեր աշխատանքը գտնվում է ճարպակալման բարձր ռիսկի սանդղակում, եւ դուք հնարավորություն չունեք փոխել այն, մի անհանգստացեք: Հետազոտողները նաեւ հարցում են կատարել մասնակիցներին իրենց մարզվելու սովորությունների մասին եւ բացահայտել են, որ դա մեծ դեր է խաղում առողջ քաշի պահպանման հարցում: