Բժիշկ Կոստաս Կարագեորգիսը՝ Լոնդոնի Բրաննելի համալսարանի սպորտի եւ կրթության  դպրոցի  փոխտնօրենը, վերջերս  վերլուծել է 6,7 միլիոն երգերի ցանկ՝ մարզումների համար վերջնական  երգերի ընտրության համար: Spotify ընկերության հետ համատեղ Կարագեորգիսը ընտրել է երգերի ցանկ՝ հիմնվելով ոչ միայն տարածվածության այլ նաեւ րոպեում հարվածների թվի վրա՝ ելնելով գիտական սկզբունքներից, մարզումների ժամանակ առավելագույն արդյունավետություն ստանալու համար:

«Երաժշտությունն օգնում է ակտիվացնել ուղեղի ալֆա –ալիքները , որոնք պատասխանատու են մեր երազանքների եւ հանգստի վիճակի համար»,- ասել է նա BBC News-ին:  Այս նպատակով նրա միքսը սկսվում է երաժշտական նախավարժանքից եւ ձգումներից, հետո կարդիոերգեր, որոնց ռիթմն աստիճանաբար  ավելանում է: Հետո գալիս է ուժային երաժշտությունը, եւ որպես վերջաբան հնչում են գեղեցիկ թուլացնող երգեր, տեղեկացնում է Medical Daily-ն։

Կարագեորգիսը եւ նրա գործընկերները համատեղ հետազոտություններում հարցում են կատարել ոչ պրոֆեսիոնալ մարզիկների շրջանում եւ բացահայտել են, որ կանայք եւ տղամարդիկ տարբեր երգեր են նախընտրում մարզումների ժամանակ: Տղամարդկանց համար «Ռոկկի» ֆիլմի Eye of the Tiger երգը ավելի ոգեշնչող է, այն ժամանակ, երբ կանանց ավելի հրապուրում են Ռիհանայի եւ Լեդի Գագայի երգերը:

Կարագեորգիսը հավաքել է 30 մասնակիցների, ովքեր ցանկացել են մարզվել վազքուղու վրա՝ լսելով ռոք եւ փոփ երաժտություն, ներառյալ Red Hot Chilli Peppers, Մադոննա եւ Qween. Նա եւ նրա թիմը սովորացրել են մասնակիցներին, թե ինչպե՞ս պահպանել ռիթմը:  Հետազոտողները նշել են, որ ռիթմի եւ այլ գիտական սկզբունքների հիման վրա ընտրված երաժշտությունը 15%-ով բարձրացրել է  դիմացկունությունը, միեւնույն ժամանակ՝ օգնելով մարզվել հաճույքով:

Պատրաստ ե՞ք մարզմանը: Ահա 20 երգի ցանկ, որը կազմել են Կարագեորգսիսը եւ նրա թիմը:

Roar by Katy Perry — 92  հարված/ րոպե

Talk Dirty by Jason Derulo ft 2 Chainz — 100  հարված/ րոպե

Skip To The Good Bit by Rizzle Kicks — 105  հարված/ րոպե

Get Lucky by Daft Punk ft Pharrel Williams — 116 հարված/ րոպե

Move by Little Mix — 120 BPM

Need U 100% by Duke Dumont ft A*M*E — 124  հարված/ րոպե

You Make Me by Avicii — 125 հարված/ րոպե

Feel My Rhythm by Viralites —128 հարված/ րոպե

Timber by Pitbull ft Ke$ha —130 հարված/ րոպե

Applause by Lady Gaga — 140 հարված/ րոպե

Can’t Hold Us by Macklemore & Ryan Lewis ft Ray Dalton — 147 հարված/ րոպե

Happy by Pharrell Williams —160  հարված/ րոպե

The Monster by Eminem ft Rihanna — 110 հարված/ րոպե

Love Me Again by John Newman — 126 հարված/ րոպե

Get Down  by Groove Armada ft Stush and Red Rat — 127 հարված/ րոպե

#thatPOWER by will.i.am ft Justin Bieber — 128 հարված/ րոպե

It’s My Party by Jesse J  — 130 հարված/ րոպե

Play Hard by David Guetta ft. Ne-Yo and Akon — 130 հարված/ րոպե

Burn  by Ellie Goulding — 116 հարված/ րոպե

Royals by Lorde — 85 հարված/ րոպե