Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում հաճախացել են սուր շնչառական հիվանդությունների դեպքերը: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետ Լիանա Թորոսյանը:

Տվյալ պահին երկրում գրանցված է գրիպի ոչ այդքան շատ դեպքեր, ընդ որում առավել տարածված է H3 ենթատիպի վիրուսը: «Դա սովորական սեզոնային գրիպի ենթատիպ է: Եթե անցյալ տարիներին անընդհատ լուրեր էին պտտվում խոզի գրիպի մասին, ապա հիմա հիմնականում հանդիպում է H3 ենթատիպը »,- ասաց Լիանա Թորոսյանը:

Թորոսյանը նաեւ նշել է, որ վերջի շրջանում ավելացել են մարդիկ, ովքեր իրենց մոտ նկատելով  սուր շնչառական հիվանությունների ախտանշաններ, դիմել են բժշկի: «Լավ է, որ հիմա բնակչությունը չի զբաղվում ինքնաբուժութամբ եւ օգնության համար ավելի շատ դիմում է մասնագետի»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է թոքաբորբին, ստացիոնարում այս հիվանդություններով հիվանդների թիվը շատ քիչ է, ինչպես նաեւ քիչ է գրիպով կամ ՍՉՎ ծանր ձեւերով հիվանդների թիվը: