Սրտաբանները կարծում են, որ մոտավորապես 10 տարուց հնարավոր կլինի ստանալ ամբողջական մարդկային սիրտ՝ օգտագործելով 3D տպիչներ եւ ռեցիպիենտի սեփական բջիջները:
Լուիսվիլի սրտաբանական նորարարությունների ինստիտուտի գիտական եւ գործադիր տնօրեն Ստյուարտ Ուիլյամսը (Stuart K Williams) ասաց, որ այս գաղափարով նա ոգեշնչվել է Չարլզ Լինդբերգի (Charles Lindbergh) շնորհիվ: Լինդբերգը հայտնի է ոչ միայն նրանով, որ միայնակ թռչել է Ատլանտյան օվկիանոսի վրայով, այլ նաեւ այն բանի համար, որ օգնել է ստեղծել ապակյա պոմպ, որը մարմնից դուրս պահպանում է մարկային սիրտն աշխատող վիճակում:
Ըստ Ուիլյամսի, ինչպես հաղորդում է Newsmax Health-ը, ինքն ու իր թիմն արդեն ստեղծել են պսակային զարկերակի (սիրտը սնուցող զարկերակ) նմուշ եւ մազանոթային արյունաշրջանառության փոքրագույն արյունատար անոթներ:






