Մարիխուանայում պարունակվող բաղադրիչներն օրգանիզմի իմունային համակարգը պաշտպանում են մարդու իմունային անբավարարության վիրուսից: Այսպիսի եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները:

Հետազոտողներին հաջողվել է պարզել, որ մարիխուանայի գլխավոր հոգեակտիվ բաղադրիչի՝ տետրահիդրոկանաբինոլի պարբերաբար օգտագործումը կարող է պաշտպանել աղիների իմունային բջիջները:

Փորձը կատարելով կապիկների վրա՝ հետազոտողները պարզել են, որ տետրահիդրոկանաբինոլը չեզոքացնում է ՄԻԱՎ-ի ազդեցությունն աղիներում՝ նպաստելով Т-բջիջների գոյատեւելուն: Ամերիկացի գիտնականների հոդվածը հրապարակված է AIDS Research and Human Retroviruses գիտական ամսագրում:

Այս միջոցը առնվազն դանդաղեցրել է հիվանդության զարգացումը: Գիտնականները հույս ունեն ապագայում դրա մոդիֆիկացիան օգտագործել մարդու իմունային անբավարարության վիրուսի դեմ լիարժեք պայքարելու համար: