Google ընկերությունը ներկայացրել է նոր  լինզաներ, որոնք վերահսկում են գլյուկոզայի մակարդակը արցունքի մեջ, եւ կոչված են թեթեւացնել միլիոնավոր շաքարախտով հիվանդների կյանքը, ովքեր օրը 10 անգամ ծակում են իրենց մատը:

Սարքը, որն ըստ Google ընկերության աշխատակիցների, սպառողներին հասանելի կդառնա հինգ տարի հետո, մեկն է այն բժշկական սարքավորումներից ,որոնք կոչված են գլյուկոզայի մակարդակի հկսողությունը ավելի հարմարավետ եւ քիչ ինվազիվ դարձնել, ի տարբերություն դասական գլյուկոմետրի:

Լինզաները, որոնք օգտագործում են գլյուկոզայի փոքրագույն ընկալիչներ եւ անլար հաղորդիչներ, կօգնեն ինսուլինի կարիք ունեցող 382000000  շաքարախտով հիվանդներին վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը եւ կարգավորել դեղաչափերը:

Լինզաները մշակվել են վերջին 18 ամիսների ընթացքում Google X գաղտնի լաբորատորիայում, որտեղ ստեղծվել են առանց վարորդի մեքենան, Google-Glass  ակնոցը եւ  իտերնետը անհասանելի վայրեր առաքող Project Loon օդապարիկները։

Շաքարի Ամերիկյան Ասոցացիայի վարչության նախագահ Դուայթ Հոլինգը իր  գոհունակությունն է հայտնել այն բանի կապակցությամբ,  որ  ստեղծագործ գիտնականներիը լուծում են փնտրում շաքարախտով մարդկանց համար, բայց զգուշացրել է, որ սարքը պետք է ժամանակին եւ ճիշտ տեղեկություններ հաղորդի:

Սարքավորումը սովորական լինզայի տեսք ուներ, երբ առաջատար հետազոտող  Բրայան Օտիսը ցուցադրեց այն  իր մատի վրա, հաղորդում է Newsmax Health-ը:

Google թիմը հավաքել է անլար միկրոսխեմաները ստերիլ պայմաններում, կիրառելով առաջատար ճարտարագիտական տեխնոլոգիաներ՝ լինզայի մեջ տեղավորվող ինտեգրալ սխեմաներ եւ գլյուկոզայի տվիչներ արտադրելու համար: Google-ի ղեկավարությունը հրաժարվել է հաղորդել, թե քանի մարդ է աշխատել այս ծրագրի վրա, ու որքան ներդրում է կատարել ընկերությունը։

Ծովափնյա  Սանտա-Կրուս քաղաքի միջնակարգ դպրոցի ֆուտբոլի մարզիչ, 21-ամյա Մայքլ Վահրադյանը պատրաստ է իր վրա փորձարկել գլյուկոզայի մոնիտորինգի քիչ ինվազիվ մեթոդը: Նա 17  տարի շարունակ օրը 10 անգամ գլյուկոմետրով ծակել է մատը: