• Latest news

4 ամսում ՄԻԱՎ վարակը ավելի քան 200 հազար ռուսաստանցու է սպանել

22 ապրիլի, 2016  10:22

ՄԻԱՎ վարակակիր եւ հաշվառված յուրաքանչյուր հինգերորդ ռուսաստանցին 2016-ի սկզբին մահացել է: 4 ամսում ՄԻԱՎ վարակը խլել է ավելի քան 200 000 կյանք: Այս մասին հայտնել է ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան:

Նրա խոսքով, 2015-ի վերջին Ռուսաստանի տարածքում ավելի քան մեկ միլիոն ՄԻԱՎ վարակակիր է գրանցվել, ու այսօր նրանցից 215 000-ը արդեն ողջ չէ:

«Այս խնդրի մասին լռել այլեւս հնարավոր չէ: Անհրաժեշտ է շտապ տեղեկացնել աճող սերնդին ինֆեկցիայից պաշտպանվելու միջոցների մասին»,- ասել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը Մոսկվայոմ անցնող Ռուսական երիտասարդույթան կոլեգիայի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում:

Հիշեցնենք, որ 2016-ի հունվարին «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության կենտրոնական ԳՀԻ-ի ՁԻԱՀ–ի դեմ պայքարի ու կանխարգելման հարցերով դաշնային գիտամեթոդաբանական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոկրովսկին հայտնեց միլիոներորդ ռուսաստանցու մասին, ում մոտ պաշտոնապես գրանցվել է իմունային անբավարարության վիրուսը: Նա 26-ամյա կին էր, որը հետազոտություն էր անցել Ռոստովի շրջանում: Իսկ իրենց կարգավիճակի մասին չիմացող ՄԻԱՎ վարակակիրների թիվը կարելի է միայն կռահել: Կա կարծիք, որ նրանց իրական թիվը առնվազն 1.5 միլիոն է:

«Սեռական ճանապարհով երիտասարդ կանանց վարակվելը հիմա ՄԻԱՎ-ի տարածման ամենաբնորոշ ձեւն է, քանի որ 25-40 տարեկան տղամարդկանց ավելի քան 2 տոկոսը արդեն ՄԻԱՎ վարակակիր է»,- նախազգուշացրել է Պոկրովսկին:

Ընդ որում վարակի տարածման դեպքերի մեծամասնությունը՝ մոտավորապես 53 տոկոսը, առաջվա պես կապակցված է ներարկվող թմրադեղերի գործածման հետ:Իսկ ինչ վերաբերում է սեռական ճանապարհով փոխանցման մասին, ապա դեպքերի 43 տոկոսում վարակը փոխանցվում է հետերոսեքսուալ եւ միայն 1.5 տոկոսում՝ հոմոսեքսուալ հարաբերությունների միջոցով:

Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան մինչ այդ հայտնել էր, որ 2016-ից Ռուսաաստանը կրկնապատկում է ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի ծախսերը՝ հասցնելով դրանք ավելի քան 600 մլն դոլարի: Միեւնույն ժանմանակ շատ բժիշկներ ու իրավապաշտպաններ պնդում են, որ այս միջոցառումները բավարար չեն ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել