Գարեջրում նյութ է պարունակվում, որը բարելավում է արյան մեջ խոլեստերինի եւ գլյուկոզայի մակարդակը եւ օգնում է նիհարել: Այդ մասին հայտնում են Օրեգոնի նահանգի գիտնականները, որոնք իրենց հետազոտությունը հրապարակել են Archives of Biochemistry and Biophysics ամսագրում:
Գիտնականները գարեջրի ճարպայրող ազդեցությունը հաստատել են մկների վրա փորձարկման ընթացքում, որոնք հավելումներ էին ստանում քսանտոգումոլի տարբեր խտություններով. Այդ կենսաակտիվ նյութն ի վիճակի է պայքարել մարմնում ճարպային նստվածքների դեմ:
Մկներին սկզբում կերակրում էին ճարպերի բարձր պարունակություն ունեցող սննդով, ինչից հետո նրանց քսանտոգումոլով հավելումներ էին տալիս: Ավելորդ քաշով այն կրծողները, որոնք ֆլավոնոիդ էին ստանում, արդյունքում արյան մեջ վնասակար նշիչների նվազման լավագույն ցուցանիշներն էին ունեցել:
«Մկների արյան մեջ, որոնք քսանտոգումոլի ամենաբարձր չափաբաժիններն էին ստանում, «վատ» խոլեստերինի մակարդակը նվազել էր 80 տոկոսով, ինսուլինի հորմոնինը` 42 տոկոսով, իսկ բորբոքման IL-6 կենսանիշները` 78 տոկոսով այն կենդանիների համեմատ, որոնք ընդհանրապես հավելում չէին ստանում», - պատմել են գիտնականները:
Բացի այդ, համանման սննդի դեպքում այն կենդանիները, որոնք քսանտոգումոլ էին ստանում, 22 տոկոսով պակաս էին քաշ կուտակում, քան մնացած մկները:
Քսանտոգումոլի առավելագույն չափաբաժինը, որ օրական ստանում էին լաբորատոր մկները, ամեն մեկ կգ քաշի դիմաց 60 մգ էր: Մարդկային չափումներով, դա օրական 350 մգ է 70 կգ քաշի դեպքում: Խնդիրն այն է, որ չնայած գարեջրում բավականին մեծ քանակությամբ քսանտոգումոլ է պարունակվում, մարդը ստիպված կլինի օրական գրեթե 2000 լ գարեջուր խմել նույն քանակությամբ ճարպայրող նյութ ստանալու համար: Այդ պատճառով նիհարելու համար գարեջրի օգուտն ընդամենը տեսական է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր