• Latest news

Հայկական հոսպիտալները զինված են անհրաժեշտ ամեն ինչով. Կամավոր Խաչատրյան

27 ապրիլի, 2016  21:31

Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ռազմական հոսպիտալները զինված են անհրաժեշտ սարքավորումներով եւ դրանցում հնարավոր է որակյալ եւ արագ բուժօգնություն կազմակերպել վիրավոր զինվորների համար: Այդ մասին լրագրողներին պատմել է Հայաստանի Պաշտպանության նախարարության ռազմաբուժական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: 

Նրա խոսքով, հոսպիտալների ներկայիս սարքավորումը ոչ մի կերպ չես համեմատի նրա հետ, ինչ առկա էր 20 տարի առաջ: Մարտակերտի հիվանդանոցում, օրինակ, իրականացրել են գրեթե բոլոր վիրահատությունները, որոնք անհրաժեշտ էին Լեռնային Ղարաբաղում շփման գծում ռազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից հրադադարի պայմանավորվածության խախտման հետեւանքով վիրավորված զինվորներին: 

Կամավոր Խաչատրյանը նշել է, որ հոսպիտալները քաղաքացիականներից վատ չեն զինված. ցանկացած ժամանակակից սարքավորում, որն այժմ առկա է քաղաքացիական հիվանդանոցներում, առկա է նաեւ ռազմական հիվանդանոցներում: Իսկ անհրաժեշտության դեպքում եւ քաղաքացիական հիվանդանոցները, եւ ոչ զինվորական բժիշկները անում են եւ կանեն ամեն հնարավորը զինվորների կյանքը եւ առողջությունը փրկելու համար: 

Կամավոր Խաչատրյանի խոսքով, մասնագետների պակաս եւս չկա. քառօրյա պատերազմի ընթացքում ռազմաբժշկական ծառայությունն օգտագործել է հիվանդանոցային մահճակալների իր պահուստի ընդամենը մի փոքրիկ մասը: Իհարկե, եկել են նաեւ մասնագետներ այլ երկրներից, սակայն ոչ նրա համար, որ Հայաստանում եւ Ղարաբաղում պակասում էին բժիշկները, այլ նրա համար, որ ամբողջ աշխարհի հայերը ցանկանում էին իրենց ուժերի սահմաններում օգնություն տրամադրել եւ գալիս էին սեփական նախաձեռնությամբ: 

Կամավոր Խաչատրյանը հիշեցրել է, որ եթե հանկարծ  հայ բժիշկները չկարողանան օգնել վիրավոր զինվորներից որեւէ մեկին, վերջերս երկրում ընդունված օրենքի համաձայն, այդ զինվորի բուժումը պետբյուջեի հաշվին կկազմակերպեն արտասահմանում: Սակայն դրա անհրաժեշտություն առայժմ, ինչպես նա ընդգծել է, չի եղել:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել