• Latest news

Հայաստանում 17 տարեկանների 26 տոկոսը կանոնավոր ծխում է. հետազոտություն

14 մայիսի, 2016  12:16

Հայաստանում 17-ամյա դեռահասների 26 տոկոսը կանոնավոր ծխում է, 11 տոկոսը առնվազն մեկ անգամ փորձել է ծխել: Այդ մասին հայտնում է «Հայաստանում դպրոցահասակ երեխաների առողջության նկատմամբ վարքագիծ» հետազոտությունը, որի արդյունքների մասին NEWS.am Medicine–ի թղթակցին պատմել է Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ, «Արաբկիր» բուժկենտրոնին առընթեր Երեխաների ու դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ տղաների 17 ու աղջիկների 4 տոկոսը մինչեւ 13 տարեկանը փորձել է ծխել, իսկ 11 տարեկան երեխաների 9 տոկոսը խոստովանել է, որ արդեն ծխել են, ընդ որում ոչ մեկ անգամ: 15 տարեկանում տղաների 5 ու աղջիկների 1 տոկոսը շաբաթական առնվազն 1 ծխախոտ է ծխում, 4 տոկոսը կանոնավոր է ծխում, իսկ 18 տոկոսը առնվազն մեկ անգամ փորձել է ծխել:

Ծխախոտների քանակը տարիքի հետ կտրուկ աճում է, եւ ծխողների քանակը՝ նույնպես: 17-ամյա տղաների 26 տոկոսը կանոնավոր ծխում է, եւս 11 տոկոսը առնվազն մեկ անգամ փորձել է ծխել: Ինչ վերաբերում է նույն տարիքի աղջիկներին, ապա նրանց 8 տոկոսը փորձել է ծխել ու 2 տոկոսը կանոնավոր ծխումէ:

Հետաքրքիր է, որ 15 տարեկանների խմբում գյուղերում ծխողների թիվն ավելի մեծ է, քան քաղաքում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանում ծխող երեխաների մեծ մասը ծխում է, որորվհետեւ նրանց թվում է, որ դրա միջոցով նրանք ավելի մեծ են երեւում, ավելի գրավիչ՝ իրենց հասակակիցների աչքերում: Ընտանիքն ու շրջապատը նույնպես մեծ դերակատարում ունեն այս հարցում:

Սերգեյ Սարգսյանը նշեց, որ Հայաստանում ծխող դեռահասների թիվը ավելի շատ չէ, քան մյուս երկրներում, որտեղ նույնպես նմանատիպ հետազոտություն է անցկացվել, բայցեւայնպես նրանց թիվը մտահոգում է մասնագետներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել