• Latest news

Վերջին գիտական հայտնագործությունները լեյկեմիայի որոշ ձեւեր բուժելի են դարձրել. Հայտնի ուռուցքաբան

18 մայիսի, 2016  20:34

Գիտական հայտնագործությունների շնորհիվ, որ արվել են վերջին 30 տարում, լեյկեմիայի շատ ձեւեր բուժելի են դարձել: Օրինակ` սուր լեյկոզով հիվանդների 50-70 տոկոսն այսօր ողջ է մնում, իսկ հիվանդության խրոնիկական ձեւից տառապողների մեծամասնությունը կարող է ապրել երկար, նորմալ կյանքով, ուղղակի դեղեր ընդունելով հաբերի տեսքով: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է համաշխարհային հռչակ վայելող ուռուցքաբան-հեմատոլոգ Հագոբ Քանթարջյանը The University of Texas MD Anderson Cancer Center-ից:

Պրոֆեսորի խոսքով, անցյալում մազաբջջային լեյկոզը  բուժվում էր (խոսքը 5-ամյա վերականգնման մասին էր, որին հաջորդում էր առողջացումը եւ վերադարձը նորմալ կյանքի) դեպքերի ընդամենը 50 տոկոսում, իսկ այսօր հիվանդների ավելի քան 90 տոկոսը հաջողությամբ բուժվում է: Սուր պրոմիելոցիտար լեյկոզի դեպքում նախկինում բուժվում էր 30-40 տոկոսը, իսկ այսօր` 80-90 տոկոսը: Սուր միելոիդային լեյկոզի բուժումն անցյալում արդյունավետ էր դեպքերի ընդամենը 10 տոկոսում, իսկ այսօր հիվանդների 40-50 տոկոսը բուժվում է: Խրոնիկական միելոլեյկոզի դեպքում անցյալում բուժվում էր հիվանդների ոչ ավելի, քան  20 տոկոսը, այսօր` 85-90 տոկոսը:

Այդ ամենը, մասնագետի խոսքով, հնարավոր է դարձել նպատակաուղղված («թարգեթավորված») բուժման ոլորտում նորագույն գիտական հայտնագործությունների եւ նոր ռազմավարությունների շնորհիվ, որոնք ներառում են իմունոթերապիան: Մասնավորապես, իմատինիբի բացահայտումը մեծ դեր է խաղացել խրոնիկական միելոլեյկոզի բուժման կանխատեսումների բարելավման գործում: B-բջջային ռեցեպտորների ինհիբիտորների բացահայտումը եւս շատ կարեւոր էր եւ օգնեց մեծացնել լեյկեմիայի մի քանի ձեւերով հիվանդների կյանքի տեւողությունը:

«Ես հավատում եմ, որ թարգեթավորված բուժման ոլորտում նորագույն հայտնագործությունների եւ իմունոլոգիական ռազմավարությունների շնորհիվ լեյկեմիայի բոլոր տեսակները մոտ ժամանակներս բուժելի կդառնան», - նշել է Հագոբ Քանթարջյանը:

Հիշեցնենք, որ այսօր Հագոբ Քանթարջյանը Երեւանում դասախոսությամբ է հանդես եկել, որի ընթացքում պատմել է լեյկեմիայի բուժման ոլորտում առաջընթացի մասին: ԱՄՆ-ից մի քանի գործընկերների հետ պրոֆեսոր Քանթարջյանը Հայաստան է եկել «Ժպիտով հաղթահարենք քաղցկեղը» համաժողովին մասնակցելու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել