• Latest news

Քաղցելն օգնում է պայքարել ցրված սկլերոզի դեմ. գիտնականներ

30 մայիսի, 2016  21:35

Քաղցելու ընթացքում ցրված սկլերոզի բջիջներն ավերվում են եւ հիվանդների վիճակը բարելավվում է, իսկ ոմանք ամբողջությամբ ապաքինվում են հիվանդությունից, ցույց են տվել գերմանացի գիտնականները: Նրանք այն եզրակացությանն են հանգել, որ ցրված սկլերոզի դեմ կարելի է պայքարել սննդի ընդունման սահմանափակմամբ: 

Բեռլինի համալսարաններից մեկում փորձարկումներ են անցկացվել, որոնց արդյունքում հետազոտողներն այն եզրակացությանն են հանգել, որ սննդի պակասը դրականորեն է ազդում ուղեղի աշխատանքի վրա, որն սկսում է ավելի լավ հաղթահարել այնպիսի խնդիր, ինչպիսին ցրված սկլերոզն է: 

Գիտնականները հենց այդ հիվանդության դեմ պայքարի մեթոդ են փնտրել եւ քաղցելու ազդեցությունը օրգանիզմի այլ օրգանների վրա հաշվի չի առնվել: Սակայն փորձարկումը ցույց է տվել, որ սննդից հնարավոր առավելագույն հրաժարմամբ սննդակարգը հանգեցնում է նրան, որ սկլերոզի բջիջներն ինքնուրույն ավերվում են:  

Հետազոտության ընթացքում գիտնականներն ամրագրել են լաբորատոր մկների ուղեղի աշխատանքի տվյալները, որոնց երկար ժամանակ բավարար սնունդ չեն տվել: Արդյունքում լաբորատոր մկների  20 տոկոսն ամբողջությամբ ազատվել է այդ հիվանդությունից: Իսկ մնացած մկների մոտ, որոնք չեն կարողացել ամբողջությամբ ազատվել հիվանդությունից, առողջական վիճակի բարելավում է դիտարկվել: 

Մկներից հետո գիտնականները փորձարկում են կատարել մարդկանց վրա: Ցրված սկլերոզով 60 կամավոր խստագույն սննդակարգի է հետեւել, մասնակիցների եւս մեկ խումբ սնվել է սովորական ռեժիմով: Պարզվել է, որ  առաջին խմբի կամավորների հոգեկան եւ ֆիզիկական վիճակը զգալիորեն բարելավվել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել