• Latest news

Առողջապահության համաշխարհային ասամբլեան հաստատել է անհապաղ օգնության ծրագիրը

30 մայիսի, 2016  11:58

ԱՀԿ անդամ պետությունները պայմանավորվել են ստեղծել անհապաղ օգնության նոր ծրագիր:

Փաստաթղթում նշված են զանազան հիվանդությունների բռնկումների կամ հումանիտար բնույթի արտակարգ իրավիճակների դեպքում պետություններին օպերատիվ օգնության հնարավորությունների կարեւորությունը:

Ծրագիրը մշակված է արագ ու բազմակողմանի աջակցության համար այն երկրներին ու համայնքներին, որոնք բախվել են արտակարգ դրությունների՝ օրինակ հիվանդությունների բռնկումների, բնական կամ տեխնածին աղետների ու հակամարտությունների, հայտնել է ԱՀԿ-ն:

ԱՀԿ-ն ղեկավարություններին կապահովի նոր ծրագրով՝ Միջազգային բժշկասանիտարական կանոնների, ընդլայնված հումանիտար օգնության ու աղետների հետեւանքների վերացման ծրագրերի հիման վրա:

Անցած շաբաթ Ժնեւում անցաած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հերթական նստաշրջանի պատվիրակները համաձայնել են այդ կարիքների համար 494 մլն դոլար հատկացնել մինչեւ 2017 թվականը: Դա 160 միլիոնով շատ է, քան այսօրվա արտակարգ օգնության հիմնադրամը: Նաեւ ձեւավորվել է ծրագրի կատարմանը հսկող հանձնաժողով:

Բացի դրանից, ծրագրվում է ԱՀԿ համագործակցությունը ՄԱԿ –ի հումանիտար հարցերով համակարգման վարչության հետ՝ հիվանդությունների բռնկումները ու կենսաբանական սպառնալիքներով պայմանավորված այլ արտակարգ իրավիճակները վերացնելուն ուղղված գործողությունները համաձայնեցնելու համար:

Մինչ այդ Համաշխարհային բանկը հայտարարել էր, որ ստեղծում է հատուկ հիմնադրամ, որը օպերատիվ ֆինանսավորում է հատկացնելու աղքատ երկրներին՝ պանդեմիաների դեմ պայքարի համար: Հիմնադրամի սկզբնական չափը 500 մլն դոար էր կազմում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել