• Latest news

Ածխաջրերի 8 լավագույն աղբյուր

4 հունիսի, 2016  22:32

Ոչ միայն «դանդաղ», այլեւ «արագ» ածխաջրերը այս կամ այն չափով օգտակար են, այդ պատճառով չի կարելի դրանք բացառել սեփական սննդից, կարծում են որոշ մասնագետներ: Դիետոլոգ Էյսլինգ Փիգոտտը, օրինակ, կարծում է, որ չարժե վախենալ օսլա պարունակող ածխաջրերից, որոնք, օրինակ, պարունակվում են այնպիսի մթերքներում, ինչպիսիք են կարտոֆիլը, բրինձը, մակարոնեղենը, փաթիլները եւ հացը, որոնցից հաճախ հրաժարվում են հանուն կազմվածքի:  

Փիգոտտի կարծիքով, այս մթերքները որոշ քանակությամբ պետք է հաշվեկշռված սննդակարգի մաս կազմեն: 

«Դրանք ցածր կալորիական են, որովհետեւ քիչ ճարպեր են պարունակում, բայց օգտակար են, չէ որ դրանցում շատ վիտամիններ կան, միկրոտարրեր եւ բջջանյութ: Միաժամանակ օսլա պարունակող ածխաջրերը էներգիայի կարեւոր աղբյուր են, հատկապես` մկանների եւ գլխուղեղի համար, որը չի կարող գործել առանց գլյուկոզայի », - նշել է դիետոլոգը:

Դիետոլոգ Ռոբերտ Հոբսոնը եւս արտահայտվել է «արագ» ածխաջրերի օգտին, որոնցից եւս հաճախ վախենում են սլացիկության համար պայքարողները: Նրա կարծիքով, պարզ ածխաջրերը, որոնք պարունակվում են սպիտակ բրնձում, սպիտակ հացում, մակարոնեղենում եւ շաքարում, անհրաժեշտ են մարդկանց, որոնք ակտիվ կենսակերպ են վարում, օրինակ` շատ ժամանակ են անցկացնում մարզասրահում:  

«Արագ ածխաջրերն արագ են մարսվում եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի պայթյուն են առաջացնում: Բայց եթե դրանք խառնեն սպիտակուցի, ճարպերի բարձր պարունակությամբ մթերքների կամ բանջարեղենի հետ, դա կդանդաղեցնի նրանց քայքայումը », - նշել է փորձագետը: 

Նրանց, ովքեր փորձում են նիհարել, Հոբսոնը խորհուրդ է տվել բարդ ածխաջրեր, որոնց լավ աղբյուր են հատիկայինները եւ լոբազգիները: Դրանցից ուտեստները, նշել է բժիշկը, երկար են մարսվում եւ հագեցածության զգացում են առաջացնում երկար ժամանակով: 

Ահա դանդաղ ածխաջրերի մի քանի լավ աղբյուր. 

• ամբողջական հատիկներից հաց,

• բջջանյութ պարունակող բանջարեղեն,

• ձավարեղեն (մուգ բրինձ, հնդկաձավար, վարսակ),

• կարտոֆիլ խաշած վիճակում (ոչ պյուրե),

• շոկոլադ (դառը),

• մրգեր. խնձոր, բալ, դեղձ, կիվի, նարինջ,

• լոբազգիներ,

• տոմատի հյութ:

Մասնագետները նշում են, որ ածխաջրերից հրաժարումը օրգանիզմին ստիպում է իրեն անհրաժեշտ գլյուկոզան արտադրել սպիտակուցներից եւ ճարպերից, ինչը հանգեցնում է ուժերի անկման եւ բերանի վատ հոտի:  Ածխաջրերըը չեն խանգարում  սլացիկության պահպանմանը, ընդհակառակը` օգնում են կարգավորել ախորժակը եւ չափից շատ չուտել,   եթե դրանք չօգտագործեն մեծ քանակությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել