• Latest news

Յուղոտ ձուկը կարող է պաշտպանել աղիների քաղցկեղի մահվան ելքից. հետազոտություն

20 հուլիսի, 2016  19:46

Աղիների քաղցկեղ ունեցող հիվանդները ավելի քիչ են մահանոմ տվյալ հիվանդությունից, եթե կերակրացանկի մեջ օգտագործում են յուղոտ ձկնամիս։ Այդ մասին հայտնում են  Մասաչուսեթսի Կենտրոնական հոսպիտալի գիտնականները։

Ըստ նրանց, աղիների քաղցկեղից մահացությունը կարելի է նվազեցնել մինչեւ 30 տոկոս՝ շնորհիվ Օմեգա-3 ճարպաթթուների, որոնք պարունակվում են ձկան մեջ, օրինակ սարդինաձկան կամ մակրելի մեջ։ Այդ ճարպաթթուները ճնշում են ուռուցքի աճը եւ արգելափակում   արյան հոսքը դեպի քաղցկեղային բջիջներ։

Գիտնականների խոսքով՝  նույնիսկ ճարպաթթուների փոքր քանակությունը նշանակություն ունի. յուղոտ ձկան սովորական չափաբաժնում պարունակվում է մոտավորապես 1,8 գրամ Օմեգա-3, սակայն նույնիսկ օրը  0,3 գրամը բավական է, որպեսզի ախտորոշումից հետո 10 տարվա ընթացքում 41 տոկոսով նվազեցնի մահացության ռիսկը։

Իսկ եթե հիվանդները 0,15 գրամով ավելացնեն ճարպաթթուների ընդունումը, ապա աղիների քաղցկեղից մահացության ռիսկը կնվազի 70 տոկոսով։ Իսկ նրանք, ովքեր կհրաժարվեն ճարպաթթուների օգտագործումից, մահվան հավանակությունը կաճի 10 տոկոսով։

Սա առաջին ապացույցն է, որ  Օմեգա-3 ճարպաթթուները կարող են լավագույն ձեւով ազդել աղիների քաղցկեղ ունեցող հիվանդների կյանքի որակի վրա։ Հետազոտողները հետեւել են  մոտ 200 000 հազար հիվանդի եւ նկատել են, որ ճարպաթթուների կանոնավոր ընդունումը հատկապես օգտակար է բարձրահասակ մարդկանց, որոնք ունեն 25-ից պակաս մարմնի զանգվածի ինդեքս եւ օգտագործում են ասպիրին։ Նման դեպքերում մահացության վտանգը կարող է նվազել համապատասխանաբար 85, 90 եւ 88 տոկոսներով։

Հարկ է նշել, որ գիտնականները պարզել են հատկապես յուղոտ ձկան, այլ ոչ թե սննդային հավելումների դրական ազդեցությունը, այդ պատճառով հիվանդներին անհրաժեշտ է օգտագործել ձկան  միս եւ  ոչ թե ձկան յուղ կամ այլ հավելումներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է