• Latest news

Շիմպանզեի ՄԻԱՎ-ը մարդու համար վտանգավոր է ճանաչվել

25 հուլիսի, 2016  19:59

Կապիկների իմունոդեֆիցիտի վիրուս (ԿԻԲ) շտամները կարող են վարակել մարդու բջիջները: Այս ինֆեկցիայի խմբի մեջ են մտնում ՄԻԱՎ-1 Մ տեսակի վիրուսի նախատիպը, որը պատասխանատու է  ՁԻԱՀ-ի համավարակի համար: Այս հիպոթեզը Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի կենսաբանները հաստատել են փորձերի հիման վրա: Նրանց հոդվածը հրապարակվել է Journal of Virology ամսագրում:

Փորձերը կատարվել են լաբորատոր մկների վրա, որոնց նախապես  պատվաստել են մարդկային հյուսվածքների կտորներ: Բացի այդ, կենդանիների օրգանիզմի մեջ են ներդրվել ցողունային բջիջներ, որոնք ընդունակ են մարդու իմունային համակարգի լիմֆոցիտների ձեւավորմանը: Դրանից հետո կրծողների առանձին խմբերի վարակել են ԿԻԲ-ի չորս շտամներով՝ ներառյալ ՄԻԱՎ-1 Մ-ի եւ ՄԻԱՎ-ինախատիպերով, որը տարածված է միայն Կամերունում: Մնացած երկու շտամները հանդիպում են միայն շիմպանզեի մոտ:

Գիտնականները հայտնաբերել են, որ ՄԻԱՎ-ի նախատիպերին վերաբերող վիրուսները ավելի հեշտ եւ արագ են վարակել մկներին, քան նրանք, որոնցով միշտ վարակվել են միայն կապիկները: Հետազոտողները դա բացատրում են նրանով, որ առաջինները գենետկորեն խիստ տարբերվում են վերջիններից: Դա իր հերթին ազդում է շիմպանզեից մարդուն վարակի փոխանցման հավանականության վրա: Նաեւ ապացույցներ են գտնվել, որ ԿԻԲ-ը ընդունակ է փոփոխության ենթարկվել մարդու հյուսվածքների մեջ հայտնվելիս, որպեսզի պաշտպանությունը հաղթահարի:

Ընդունված է, որ ՄԻԱՎ-ը ի հայտ է եկել վայրի շիմպանզեներից մարդուն փոխանցվելիս: Սակայն մինչ օրս  չկային լաբորատոր հետազոտություններ, որոնք ուղղակիորեն կհաստատեին, որ կապիկի իմունոդեֆիցիտի վիրուսը ընդունակ է միջտեսակային փոխանցման եւ մարդկանց բջիջների վարակման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել