• Latest news

Բրիտանուհին վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ լողացել է հիպնոսի շնորհիվ

5 օգոստոսի, 2016  21:20

Բրիտանական Լիվերպուլի 35-ամյա բնակչուհի Դոննա Մակ-Մահոնը, որը կյանքի մեծ մասի ընթացքում տուժել է ակվաֆոբիայից, 30 տարվա ընթացքում առաջին անգամ ցնցուղ է ընդունել եւ լողացել է լողավազանում, ինչը հնարավոր է դարձել հիպնոթերապիայի շնորհիվ: 

 Mirror-ը գրում է, որ 5 տարեկանում նրա կյանքում պատահած միջադեպից հետո նա երեք տասնամյակի ընթացքում չի կարողացել հաղթահարել ջրից իր վախը: Նա ծայրահեղ դեպքում մասնակիորեն լվացել է գլուխը, այն էլ` ոչ խորը լոգարանակոնքում:

Իսկ այժմ հիպնոթերապեւտ  Ռոբերտ Հայզիի մեկժամյա սեանսի շնորհիվ նա կարող է իր պատմությունը ներկայացնել նրանց, ովքեր նույնպիսի վախեր ունեն, ինչպիսին ինքն է ունեցել մի ժամանակ:

Ինքը` Հայզին պնդում է, որ իրականում կնոջ վախերը լիովին անհիմն էին, որովհետեւ նա ուղղակի վախենում էր իրադարձությունների զարգացման իր պատկերացրած սցենարից, որն այդպես էլ տեղի չի ունեցել. հինգ տարեկանում նա վաննայվ սահել է ջրի մեջ եւ վախեցել է, որ կխեղդվի, սակայն հայրն անմիջապես բարեհաջող կերպով հանել է նրան: 

«Օգտագործելով տասը տարվա ընթացքում իմ մշակած խելքի անգիտակցական թերապիայի տեխնիկաները, ես հիպնոտիկ լեզվի օգնությամբ վերացրել եմ խուճապի զգացումը եւ ոչնչացրել խեղդվելու մասին մտքերը, որոնք ի հայտ էին գալիս նրա մոտ, հենց որ նա ջուր էր տեսնում: 

… Հենց նույն երեկո նա իր երեխաներին լողալու էր տարել եւ ինձ լուսանկար էր ուղարկել:   Ուղղակի զարմանալի էր, որ նա կարող էր գլուխը դնել շիթի տակ եւ կես ժամվա ընթացքում ցնցուղ ընդունել», - Mirror-ին ասել է հիպնոթերապեւտը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել