Բժիշկներին հաջողվել է Լեհաստանի բնակչին դուրս բերել 16 տարվա կոմայից՝ կենտրոնական նյարդային համակարգի յուրահատուկ խթանի ներդրման շնորհիվ:
Ալեքսանդրա Յանչարսկայան կոմայի մեջ էր ընկել 6 տարեկանում հիպօքսիայի պատճառով, որը տեղի էր ունեցել այն պահին, երբ երեխան դեղահաբ խմելիս ջրից խեղդվել էր: Այս տարվա մայիսին Յանչարսկայայի մոր՝ լեհ դերասանուհի Էվա Բլաշիկի նախաձեռնած ֆոնդի աջակցությամբ տեղի բժիշկները ճապոնացի գործընկերների հետ աղջկան կենտրոնական նյարդային համակարգի խթան էին ներդրել: Համանման սարք էրներդրվել եւս 6 հիվանդների: Օգոստոսի սկզբին հայտնի էր դարձել, որ նրանցից մեկը դուրս է եկել կոմայից, իսկ Յանչարսկայան դարձավ երկրորդ հիվանդը, որին օգնել էր այդ վիրահատությունը:
«Նա հայացքով հետեւում է ամենին, ինչ կատարվում է շուրջբոլորը, արձագանքում է նրան, ինչը դուր է գալիս, աչքերով զայրույթի նշաններ է ցույց տալիս, երբ ինչ-որ բան նրան դուր չի գալիս: Նախկինում նման շփում չկար»,- ասել է բժիշկ Մոնիկա Բարչեւսկայան:
Բժիշկները նշում են, որ աղջկա արթնանալը չի նշանակում, որ նա անմիջապես սկսելու է քայլել եւ արձագանքել: Կոմայում եղած ժամանակահատվածում նրա օրգանիզմում փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք երկարատեւ վերականգնողական բուժում են պահանջում:
Հաղորդվում է, որ մինչեւ ընթացիկ տարվա վերջը կենտրոնական նյարդային համակարգի խթան կներդնեն եւս 8 հիվանդի, որոնք կոմայի մեջ են:
Կենտրոնական նյարդային համակարգի խթանի սարքը աշխատում է ողնուղեղի կարծր թաղանթին էլեկտրոդներ ամրացնելու միջոցով: Սարքը գտնվում է հիվանդի մարմնում եւ հոսանք է հաղորդում էլեկտրոդներին, որոնք բարելավում են ուղեղում արյան շրջանառությունը վնասված նեյրոնների վերականգնման համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր