• Latest news

Գիտնականները մշակել են նոր եւ ավելի անվտանգ ԱՄԲ

24 օգոստոսի, 2016  23:49

University of New South Wales (Ավստրալիա) համալսարանի գիտնականները մշակել են արտամարմնային բեղմնավորումն (ԱՄԲ) առավել էժան, արդյունավետ եւ անվտանգ դարձնելու միջոց: Հետազոտական խմբի անդամներից Ուիլյամ Լեջերը պնդում է, որ  նոր մեթոդի կիրառումը կօգնի գրեթե 2 անգամ նվազեցնել ԱՄԲ գինը:

ԱՄԲ-ին նախապատրաստվելիս կանայք պետք է ձվազատման հորմոնալ խթանում ստանան: Դա բավական թանկարժեք ներարկում է, որը կարող է մի շարք կոմնակի էֆեկտներ առաջացնել: Այդպիսի խթանումից կարելի հրաժարվել. կանանցից կարելի վերցնել չհասունացած ձվաբջիջներ, որոնք հետո կարելի է լաբորատոր պայմաններում հասունացնել: Ի դեպ, առայժմ այս պրոցեդուրան այնքան էլ արդյունավետորեն չի կիրառվում. վերջին մեկ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում այդ մոտեցման կիրառմամբ ընդամենը 400 նորածին է լուրս աշխարհ եկել:

Ավստրալացի գիտնականները հայտնաբերել են in vitro ձվաբջիջների հասունացման արդյունավետությունը երկու անգամ մեծացնող միջոց: Նրանք առաջարկել են ձվաբջիջների մշակման ժամանակ օգտագործել կումուլին՝ երկչափ սպիտակուց, որը համադրում է ձվաբջիջների հասունացման համար անհրաժեշտ աճի միանգամից երկու գործոնների հատկությունները: Գիտնականները կումուլինը հաջողությամբ թեստավորել են խոզերի եւ մարդու ձվաբջիջների վրա: Ճիշտ է, այս եղանակով հասունացրած բեղմնավորված ձվաբջիջները դեռ կանանց օրգանիզմ չեն ներդրվել, սակայն գիտնականները հույս ունեն արդեն մյուս տարի այդպիսի փորձարկումներ նախաձեռնել: Մինչ այդ, նրանք, իհարկե, պետք է այս մեթոդի անվտանգ լինելը ցուցադրեն. հարկ է ապացուցել, որ այս ճանապարհով ստացված սաղմերը բացարձակ նորմալ են եւ աճի գործոնն ամենեւին չի ազդում նրանց գեների վրա:

Սաղմնաբանության մեջ այս պրոցեդուրայի ներդրումը ԱՄԲ-ն կարող է առավել մատչելի, էժան, կնոջ համար անտանգ եւ պարզ դարձնել: Դրա շնորհիվ բեղմնավորված սաղմ կարելի է ստանալ ընդամենը 5 օրում (այժմ խթանումից մինչեւ պատվաստման համար պատրաստի սաղմի ստացում մոտ մեկ ամիս է անցնում):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել