• Latest news

Փոխպատվաստված դաստակներով տղան ցանկանում է ամերիկյան ֆուտբոլ խաղալ

24 օգոստոսի, 2016  20:40

ԱՄՆ-ում փոխպատվաստված վեջույթներով ամենաերիտասարդ հիանդը՝ 9-ամյա Զիոն Հարվին, վիրահատությունից մեկ տարի անց իրեն լավ է զգում: Այս մասին նա հայտարարել է Ֆիլադելֆիայի Մանկական հոսպիտալում լրագրողների հետ հանդիպմանը: Հիվանդանոցում նա վերականգնողական փուլ է անցնում անցյալ տարվա հուլիսին կատարված երկու ձեռքերի դաստակների փոխպատվաստման վիրահատությունից հետո:

«Երջանիկ եմ, որ երկու նոր ձեռք ունեմ: Ինձ դուր է գալիս, որ հիմա կարող եմ գնդակն ավելի հեռու նետել, քան երբ ձեռքեր չունեի»,- ասել է տղան: Մի քանի օր առաջ նա Բալթիմորի բեյսբոլի մարզադաշտում գնդակը խաղի մեջ է նետել:

Բժիշկ Սքոթ Լեւինի խոսքով, ով ղեկավարել է փոխպատվաստումը կատարած վիրաբույժների խումբը, Զիոն Հարվին վիրահատությունը տարիքով մեծ շատերից ավելի լավ է տարել: «Երբեք չեմ տեսել, որ նա արտասվի կամ հրաժարվի անհրաժեշտ պրոցեդուրաներից»,- ասել է նա:

Արյան վարակում ստանալուց հետո անդամահատել էին տղայի երկու ձեռքերի դաստակները եւ ոտնաթաթերը: Չորս տարեկանում նրան փոխպատվաստել են մոր երիկամը: Բալթիմորի (Մերիլենդի նահանգ) քաղաքամերձ շրջանում ապրող Հարվին, սկսել է քայլել պրոթեզների օգնությամբ, եւ անգամ դաստակներ չունենալով սովորել է գրել, ինքնուրույն ուտել եւ համակարգչային խաղեր խաղալ: Այժմ նա փորձում է սպորտով զբաղվել:

The Associated Press-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում 28 հվանդների կատարվել է ձեռքի փոխպատվաստում, 11 հիվանդի երկու ձեռքերն են պատվաստել: Ամբողջ աշխարհում արդեն հարյուրավոր մարդկանց դաստակներ կամ ձեռքեր են փոխպատվաստել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել