• Latest news

5 մթերք, որոնք կօգնեն շատ չուտել աշնանը

30 հոկտեմբերի, 2016  16:49

Ցուրտ եղանակին բազմաթիվ մարդկանց ախորժակը մեծանում է, եւ նրանք սկսում են յուղոտ, քաղցր եւ կալորիական սնունդ ուտել: Պատճառն այն է, որ օրգանիզմը ձգտում է էներգիայի պաշար հավաքել ձմռան համար, ինչպես նաեւ արեւի պակասի հետեւանքով նվազում է սերոտոնինի մակարդակը: Այս իրավիճակում դյուրին է ավելորդ քաշ հավաքել:

Իսկ ինչպե՞ս սնվել աշնանը, չափը չանցնելու եւ չգիրանալու համար: Պարզվում է՝ որոշ մթերքներ կարող են օգնել խուսափել շատ ուտելուց:

Դդում

British Journal of Nutrition ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ աշնանը դդումն օգնում է քաշը նորմայի սահմաններում պահել: Դդումը հարուստ է կարոտինոիդներով, որոնք կանխում են նյութափոխանակության սինդրոմը:

Խնձոր

Մասնագետների կարծիքով՝ աշնանը պետք է նաեւ խնձոր ուտել: Դրանում առկա մեծ քանակությամբ մանրաթելերն ու վիտամինները նվազեցնում են «վատ» խոլեստերինի մակարդակը:

Դարչին

Նիհարելու համար աշնանային մթերքների ցանկում ներառվել է նաեւ դարչինը: Շվեդիայից հետազոտողներն ապացուցել են, որ դարչինը նվազեցնում է ախորժակը եւ հագեցվածության երկարատեւ զգացողություն ապահովում:

Ընկույզ

Ընկույզը կալորիական մթերք է համարվում, բայց, մասնագետների խոսքով, դա, այսպես կոչված, «օգտակար կալորիականություն» է, որը (շատ չուտելու դեպքում) խթանում է նյութափոխանակությունը եւ չի հանգեցնում ավելորդ կիլոգրամներ հավաքելուն:

Կաղամբ

Խորհուրդ է տրվում աշնանային սննդակարգում նաեւ կաղամբ ներառել: Այն բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում, այդ պատճառով դրա կանոնավոր օգտագործումը բարենպաստ ազդեցություն է ունենում դիմադրողականության վրա: Բացի այդ, կաղամբն օգնում է երկար ժամանակ պահպանել հագեցածության զգացողությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել