• Latest news

Հղիության ժամանակ չափից դուրս քիչ եւ շատ ուտելը հավասարապես կարող է բերել երեխայի ճարպակալման

15 ապրիլի, 2014  16:51

Հղիության ընթացքում ոչ բավարար քաշ հավաքած կանանց երեխաները նույնքան հակված են ճարպակալման, որքան այն մայրերի երեխաները, ովքեր չափից դուրս քաշ են հավաքում: Եվ զարմանալի է այն, որ վտանգը մեծ է այն կանանց մոտ, ովքեր հղիության սկզբում նորմալ քաշ են ունեցել:

Բրիտանացի փորձագետները չափազանց կարեւոր են համարում, որպեսզի կինը ստանա հստակ խորհուրդներ՝ թե ինչքան քաշ է պետք հավաքել հղիության ընթացքում, հաղորդում է Daily Mail-ը:

Ամերիկացի գիտնականները հետեւել են 4000 կանանց եւ նրանց երեխաների առողջական վիճակին:

Ընդհանուր առմամբ նորմայից ավել քաշ հավաքած կանանց մոտ ծնված տղաների եւ աղջիկների 20,4%-ը 2-5 տարեկանում ավելորդ քաշ է ունեցել կամ տառապել է ճարպակալումով: Իսկ նորմայից պակաս քաշ հավաքած կանանց մոտ այդ թիվը կազմել է 19.5%: Հղիության ընթացքում ճիշտ սնվող կանանց մոտ ճարպակալումով տառապող երեխաների քանակը կազմել է 14.5%:

Այն փաստը, որ սլացիկ կազմվածքով կանանց երեխաներն ավելի հաճախ են ճարպակալումով տառապում, ենթադրում է, որ խնդրի առաջացման մեջ միշտ չէ որ գեներն են մեղավոր: Գիտնականները համարում են, որ հղի կնոջ արգանդում պտղի գտնվելու պայմանները ծրագրավորում են ապագա երեխայի նյութափոխանակությունը:

Մեծ Բրիտանիայի ազգային բժշկական ծառայությունը (NHS) խորհուրդ է տալիս կանանց հղիության ընթացքում մոտ 11-13կգ քաշ հավաքել, չնայած որ յուրաքանչյուր առանձին դեպքի համար այս թիվը կարող է տարբեր լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել