• Latest news

Չինաստանում չորս ձեռքով ու չորս ոտքով երեխա է ծնվել (ֆոտո)

15 ապրիլի, 2014  23:01

Չինաստանում բժիշկները հաջողությամբ հեռացրել են մանկիկի ավելորդ վերջույթները, որը ծնվել է չորս ոտքով ու չորս ձեռքով չզարգացած երկվորյակ եղբոր հետ սերտաճելու պատճառով։ Տղան ծնվել է ապրիլի 2-ին Գուանդուն նահանգում։ Բարեբախտաբար, չզարգացած երկվորյակը գլուխ չի ունեցել։

«Այս կինը պետք է երկվորյակներ բերեր, բայց նրանցից մեկը լրիվ չի զարգացել, դեֆորմացվել է եւ կպել մյուսին մարմնի մասում», - բացատրել է այս արատը Guangzhou Women and Children's Medical Center հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ Յու Ջիկանը։

Երեխայի քաշը ծնվելուց եղել է նորմայի սահմաններում՝ 3 կիլոից մի քիչ ավել։ Ավելորդ ոտքերն ու ձեռքերը հեռացնելուց հետո նրա քաշը նվազել է 600 գրամով։ Մանկիկի մոտ ախտորոշել են նաեւ պնեւմոնիա եւ սրտի ի ծնե հիվանդություն։

Երեխայի հայրը պատմել է, որ փոքրիկին ման է տվել տարբեր հիվանդանոցներով, բայց ոչ մի բժիշկ չի կարողացել բացատրել ավելորդ վերջույթների ի հայտ գալու պատճառը։ Երեխայի  արատի համար տղամարդը իրեն է մեղադրում, քանզի բավարար հոգածություն չի ցուցաբերել կնոջ հանդեպ հղիության ժամանակ։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ներկա պահին երեխան գտնվում է հիվանդանոցում նորմալ վիճակում, նրա կյանքին եւ առողջությանը ոչինչ չի սպառնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել