• Latest news

Ինչպես զսպել կատաղությունը դիետայի ժամանակ

16 ապրիլի, 2014  22:47

Ձեր ստամոքսը անընդհատ նվվում է, իսկ սովը ձեզ դյուրագրգիռ է դարձնում: Դուք միշտ նյարդային եք: Բարեբախտաբար ձեր հարաբերությունները եւ հասարակական կյանքը փրկելու տարբերակ կա: Դիետոլոգ Սինտիա Սասսը Fox News կայքում կիսվում է խորհուրդներով, թե ինչպես «սանձահարել» սովի զայրույթը եւ այն ալկոհոլով չխեղդել:

Հաճախակի սնվեք

Մտքի եւ մարմնի կայուն աշխատանքը պահպանելու համար ուտելու մասին հիշեցնող զարթուցիչ դրեք: Եթե դուք նորմալ ընդմիջման համար ժամանակ չունեք, ձեզ մոտ առողջ սնունդ պահեք, որով հնարավոր կլինի հագենալ՝ ընկույզներ, արեւածաղիկի սերմեր եւ առանց շաքարի չորամրգեր:

Հիմնվեք բջջանյութի վրա

Բջջանյութը սովորաբար ավելի երկար են ծամում, բացի այդ այն ստամոքսում մեծ տեղ է զբաղեցնում, հագեցնում է, օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը ապահովում է կայուն էներգիայով ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում: Բջջանյութի միջին քանակությունը օրական պետք է կազմի 15 գրամ, իսկ ավելի լավ է՝ 25 գրամ:

Դրա համար ձեր սննդակարգում մրգերի 2 չափաբաժին մտցրեք (նախաճաշի եւ ընդմիջման ժամանակ), մի քանի չափաբաժին բանջարեղեն՝ ճաշի եւ ընթրիքի ժամանակ, սպիտակ բրինձը փոխարինեք գորշով, ինչպես նաեւ լոբի, ոսպ եւ արեւածաղիկի սերմեր օգտագործեք: Բոլորից շատ բջջանյութ են պարունակում. ազնվամորին (8գր. մեկ բաժակում), խնձորը եւ տանձը (5գր. մեկ միջին չափի մրգում), բրոկկոլին (5գր չափաբաժնում), լոբին եւ ոսպը (7-8գր. կես բաժակում) եւ չիան (5գր. մեկ թեյի գդալում):

Հետուեք սպիտակուցներին եւ առողջ ճարպերին

Ամեն սնվելուց ուտելիքի մեջ սպիտակուց եւ առողջ ճարպեր ներառեք: Լոբին եւ ոսպը հանդիսանում են սպիտակուցների հիմնական աղբյուրը վեգանների համար, իսկ բուսակերների համար՝ օրգանական ձվերը եւ օրգանական յուղազրկված հունական յոգուրտը: Մսակերները կարող են իրենց սննդակարգ ներառել ծովամթերք եւ թռչնամիս: Առողջ ճարպեր ավելցուկով պարունակվում են ավոկադոյի, ընկույզների, արեւածաղկի սերմերի, ընկույզի, զեյթունի եւ կոկոսի յուղերի մեջ:

Ընդմիջեք տրամադրությունը բարձրացնող ուտելիքով

Գնալով ավելի ու ավելի շատ հետազոտություններ են ապացուցում, որ ուտելիքն ազդում է տրամադրության վրա: Օրինակ դարչինն օգնում է կենտրոնանալ, հունական ընկույզները՝ մտավոր աշխատանքին, իսկ սերուցքը բարձրացնում է տրամադրությունը: Գիտնականները հայտնաբերել են, որ սննդակարգում շատ բանջարեղենի եւ մրգերի քանակությունը մարդուն էներգիա, հանգիստ ինքնավստահության եւ երջանկության զգացողություն է հաղորդում:

Խուսափեք քաղցր ըմպելիքներից

Մանրուքներից չնյարդայնանալու համար խուսափեք քաղցր ըմպելիքներից: Դրա փոխարեն շատ ջուր եւ կանաչ թեյ խմեք:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել