• Latest news

Վիտամին D-ն կապված է ուղեղի աշխատանքի հետ

18 ապրիլի, 2014  10:25

Ճանաչողական խանգարումները եւ վիտամին D-ի անբավարարությունը տարեց մարդկանց մոտ կարող են ընդհանուր լինել, եւ այս երկու գործոնը կարող են փոխկապակցված լինել, ասվում է Journal of the American Geriatrics Society ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Wake Forest բժշկական կենտրոնի աշխատակիցները վերլուծել են 70-79 տարեկան 3000 տարեց մարդկանց տվյալները, եւ հայտնաբերել, որ օրգանիզմում վիտամին D-ի ցածր մակարդակ ունեցող մարդիկ ավելի շատ են ենթակա ճանաչողական խնդիրների, ինչպիսիք են հիշողության կորուստը եւ մտածողության խանգարումը:

«Հետազոտությունն ավելորդ անգամ հաստատում է կապը վիտամին D-ի ցածր քանակության եւ տարիքի հետ ճանաչողական ունակությունների անկման միջեւ»,- ասում է Wake Forest-ի ծերերի բժշկության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր, առաջատար հետազոտող Վալերի Ուիլսոնը: «Չնայած այն բանին, որ հետազոտությունը չի կարող հաստատել ուղղակի պատճառա-հետեւանքային կապը, այն ահռելի հետեւանքներ կունենա հանրային առողջապահության համար, եթե վիտամին D-ի հավելումները օգնեն բարելավել ճանաչողական ունակությունները տարեց մարդկանց մոտ, քանի որ անբավարարությունը բավականին տարածված է բնակչության մոտ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել