• Latest news

Հակաբակտերիալ նոր ներքնազգեստը նախատեսված է առատ դաշտանի համար (ֆոտո)

25 ապրիլի, 2014  18:51

Ներքնազգեստի նոր, բծերի դեմ բրենդը պարունակում է հակամանրէային թելեր, ինչը թույլ է տալիս կանանց ամբողջովին փոխել իրենց պատկերացումները դաշտանի վերաբերյալ:

Thinx-ը՝ ունենալով կլանող շերտ, որը կլանում է մինչեւ 6 թեյի գդալ հեղուկ, կանանց հետ է պահում միանգամյա դաշտանային ներքնազգեստի գնման անիմաստ ծախսերից, դրա փոխարեն գնելով հզոր ներքնազգեստ՝ թաքնված հնարավորություններով:

Ներքնազգեստը պաշտպանության 4 մակարդակ ունի՝ խոնավության կլանման թարմացնող համակարգ, արծաթով պատված թելիկներ, որպեսզի այն դիմակայի բակտերիաներին եւ բծերին, երրորդը կլանում է մինչեւ 6 թեյի գդալ հեղուկ, եւ չորրորդը այն հերմետիկ է դարձնում:

Սեւ ոճը (վարդագույն կամ ծաղակավոր զարդանախշերի բացակայությունը) ներքնազգեստը հատկապես գրավիչ է դարձնում կանանց համար, ովքեր ուզում են զգալ, որ կրում են իրենց սովորական ներքնազգեստը նույնիսկ դաշտանի ժամանակ:

Thinx-ը խորհուրդ է տալիս ուղղակի կեղտոտ ներքնազգեստը գցել լվացքի մեքենայի մեջ սառը լվացման, սակայն նախազգուշացնում է, ոկր փափկացնող նյութեր պետք չէ օգտագործել, որովհետեւ դա կարող է թուլացնել ներքնազգեստի հակամանրէային հատկությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել