• Latest news

8 սննդամթերք գրիպի դեմ

10 դեկտեմբերի, 2013  09:57

Սառը եղանակը, սթրեսի եւ տոնական եռուզեռի հետ համատեղ ավելացնում է  մրսածության եւ գրիպի ռիսկը: Դուք կարող եք հակահարված տալ հիվանդությանը, եթե հակավիրուսային մթերքներով՝ բնական ուժեղ իմունախթանիչներով, հարուստ սննդակարգի միջոցով գերազանց  վիճակում պահեք իմունային համակարգը:

Այդ մթերքի հակավիրուսային հատկությունները կարող են ձեզ պաշտպանել նաեւ ծերացումից, քաղցկեղից, Ալցհեյմերի հիվանդությունից եւ սրտանոթային հիվանդություններից: Ներառեք հետեւյալ 8 հակավիրուսային միջոցները ձեր օրակարգում:

Քրքում.  Հզոր հակավիրուսային միջոց է եւ օգնում է կանխարգելել շատ մահացու հիվանդություններ՝ քաղցկեղ, արթրիտ եւ Պարկիսոնի հիվանդություն: Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում հայտնաբերեցին, որ քրքումը, դանդաղեցնելով ուղեղում ամիլոիդային վահանիկների կուտակումը, կարող է բուժել Ալցհեյմերի հիվանդությունը:

Ռոզմարին. Հետազոտողների կարծիքով ռոզմարինը լավացնում է ուղեղի աշխատանքը եւ արյան շրջանառությունը, ինչպես նաեւ նվազեցնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը:  Բժիշկները խորհուրդ են տալիս ավելացնել ռոզմարինի թուրմը տավարի ֆարշի մեջ՝ նվազեցնելու համար ուռուցքածին նյութերի առաջացումը մսի եփման ժամանակ, հաղորդում է Newsmax Health-ը:

Սխտոր.  Սխտորը 54% -ով  նվազեցնում է  ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, 50%-ով՝ շագանակագեղձի քաղցկեղի, 50%-ով ՝ հաստ աղու քաղցկեղի եւ  52%-ով ՝ ստամոքսի քաղցկեղի զարգացման ռիսկը: Հարավային Կարոլինայի Բժշկական համալսարանի հետազոտողները հայտնաբերեցին, որ սխտորի մեջ պարունակվող ծծումբի միացություններն արյդունավետ են ուղեղի մահացու քաղցկեղի՝ գլիոբլաստոմայի դեմ: Սխտորը նաեւ լուրջ համագործակից է սիրտ-անոթային հիվանդությունների պայքարի հարցում: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ սխտորը 20%-ով նվազեցում է արյան մեջ եռգլիցերիդների եւ ՑԽԼ խոլեստերինի «վատ» տեսակի քանակությունը:

Կանաչ թեյ.  Կանաչ թեյը պարունակում է կատեխիններ, որոնք պայքարում են քաղցկեղի դեմ եւ նվազեցնում  խոլեստերինի քանակությունը: Թայվանում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ կանաչ թեյի ամենօրյա օգտագործումը 66%-ով նվազեցնում է թոքի քաղցկեղի զարգացման հավանականությունը:  Այլ հետազոտություններ կանաչ թեյը կապում են քաղցկեղի բազմաթիվ այլ տիպերի զարգացման ավելի ցածր ռիսկի հետ, ներառյալ ստամոքսի,  կրծքագեղձի, մաշկի, բերանի խոռոչի, կերակրափողի, շագանակագեղձի, արգանդի, ենթաստամոքսային գեղձի եւ հաստ աղու քաղցկեղները, ինչպես նաեւ սպիտակարյունությունը:

Սուրճ.  Շաքարախտի զարգացման թշնամի: Շվեդ եւ ֆինն գիտնականների հետազոտությունների տվյալներով, սուրճի չափավոր օգտագործումը՝ օրական միջինում 3-5 բաժակ, կարող  է 65%-ով նվազեցնել թուլամտության զարգացման հավանականությունը մեծ տարիքում:

Ռեսվերատրոլ. Խաղողի այս բաղադրիչը  ավելի մեծ քանակությամբ առկա է գինու մեջ, քան  խաղողի հյութի, եւ կարող է պատասխանատվություն կրել «ֆրանսիական պարադոքսի» համար ՝ ֆրանսիացիների մեծ քանակությամբ ճարպոտ սնունդ եւ մեծ քանակությամբ կարմիր գինի օգտագործելու եւ սիրտ-անոթային հիվանդություններից եւ քաղցկեղից չտառապելու զարմանալի ունակության: Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ ալկոհոլի չափավոր օգատգործումը (երկու գավաթ տղամարդկանց համար եւ մեկ գավաթ՝ կանանց) կարող է օգնել ձեր օրգանիզմին ոտքից գլուխ՝ նպաստելով քաղցկեղի դեմ պայքարին, նիհար կազմվածքին եւ մտքի սրության պահպանմանը:

Գինկգո.  Այն լավացնում է ուղեղի արյան շրջանառությունը, դրանով իսկ լավացնելով հիշողությունն եւ ուղեղի ֆունկցիան:

Կոկոսի յուղ. Կոկոսի յուղն օգտագործվում է ողջ աշխարհի տրադիցիոն բժշկության մեջ՝ լայն սպկետրի հիվանդությունների բուժման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է