• Latest news

Նախքան վիրահատությունը, դրա ժամանակ, թե՞ հետո․ երբ է մահվան ամենամեծ վտանգը վիրաբուժական հիվանդների համար

1 սեպտեմբերի, 2019  11:40

Բազմաթիվ վիրաբուժական հիվանդների համար ամենավտանգավոր ժամանակաշրջանն այն է, երբ նրանք ապաքինվում են հիվանդանոցում եւ վերականգնվում տանը, այլ ոչ երբ նրանք վիրահատական սեղանին են։ Այդ մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են CMAJ պարբերականում։

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են 45 տարեկանից բարձր ավելի քան 40 000 հիվանդների պատմությունները, որոնք վիրահատվել են աշխարհի 14 երկրների 28 հիվանդանոցներում, ընդ որում՝ սրտի վիրահատությունները չեն դիտարկվել։

Ինչպես պարզ է դարձել, ընդամենը 5 մարդ է (մահվան ելքով բոլոր դեպքերի շուրջ 1 տոկոսը) մահացել վիրահատական սեղանին։ Եւս 500 հիվանդ (70 տոկոսը) մահացել է հիվանդանոցում վիրահատությունից որոշ ժամանակ անց, իսկ 210 մահվան դեպք (29 տոկոսը) գրանցվել է հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։

Մահվան դեպքերի շուրջ կեսը կապված էր երեք բարդությունների հետ՝ ուժգին արնահոսություն, սրտի աշխատանքի խախտումներ եւ արյան վարակ։

«Հիվանդների ազգականներն անհամբերությամբ սպասում են, որ վիրաբույժը տեղեկացնի՝ արդյոք ողջ է մնացել իրենց բարեկամը վիրահատությունից հետո։ Սակայն մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ վիրահատարանում մահանում են շատ փոքրաթիվ հիվանդներ,-նշել է հետազոտության առաջատար հեղինակ դոկտոր Պ․Ջ․Դեւերոն։-Մեր ուսումնասիրությունն ապացուցել է, որ շատ ավելի կարեւոր է կենտրոնացնել ուշադրությունը հետվիրահատական խնամքի եւ տնային պայմաններում հիվանդին խնամելու հարցի շուրջ»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել