• Latest news

Ձկան յուղը՝ խմիչքի սիրահարներին թուլամտությունից պաշտպանելու միջոց

20 հուլիսի, 2014  11:32

Վաղուց է հայտնի, որ ձկան յուղը բազմաթիվ առողջարար հատկություններով է օժտված, սակայն բոլորովին վերջերս պարզ է դարձել, որ այն նաեւ ալկոհոլային կախվածություն ունեցող մարդկանց համար կարող է օգտակար լինել:

Մասնավորապես, հետազոտությամբ բացահայտվել է, որ ձկան օմեգա-3 յուղը ալկոհոլային կախվածության երկու հետեւանքներից՝ նյարդայից բջիջների կորստից եւ թուլամտությունից պաշտպանելու կարողություն ունի: Մասնավորապես, այն ուղեղի բջիջների բորբոքման դեմ պրոֆիլակտիկ պայքարի արդյունավետ միջոց կարող է համարվել, հաղորդում է Medical Daily-ն:

Հետազոտության շրջանակում լաբորատոր մկները վարորդներին առաջարկվող առավելագույն ծավալը չորս անգամ գերազանցող ալկոհոլի ազդեցությանն են ենթարկվել: Այնուհետեւ կենդանիները երկու խմբի են բաժանվել՝ ուղեղի բջիջների վրա ալկոհոլի եւ օմեգա-3 յուղի համադրության եւ միայն ալկոհոլի ազդեցությունը պարզելու նպատակով: Համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ վերոհիշյալ համադրությանը ենթարկված մկների ուղեղի նյարդային բջիջները 90 տոկոսով քիչ են բորբոքման ենթարկվել եւ կորստի վտանգի առաջ կանգնել: Եթե առավել ընդհանրական գնահատական տալու լինենք՝ կարելի է ասել, որ ալկոհոլը գրեթե ազդեցություն չի թողել նրանց վրա:

Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ ձկան յուղը հաճախ սննդային հավելումների տեսքով է առկա, քանի որ բազմաթիվ այլ հիվանդությունների՝ սրտանոթային համակարգի խանգարումների, քաղցկեղի, արթրիտի դեմ արդյունավետ պայքարի միջոց է համարվում:

Այդուհանդերձ, հարկ է նշել, որ բազմաթիվ այլ հետազոտությունների արդյունքներ սննդային հավելումների տեսքով առաջարկվող ձկան յուղի անհամար բացասական հետեւանքների մասին են մատնանշում: Օրինակ՝ քաղցկեղի ամերիկյան ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ 2013թ.-ին իրականացված հետազոտության արդյունքներն այն բանի մասին են վկայում, որ ձկան յուղի պարունակությամբ սննդային հավելումների օգտագործումը շագանակագեղի քաղցկեղի առաջացման 43 տոկոսով բարձր ռիսկ է ենթադրում: Գիտնականների մի խումբ էլ պարզել է, որ դրանք բոլորովին էլ առողջարար նշանակություն չունեն՝ սրտանոթային հիվանդությունների տեսանկյունից եւ հակառակը՝ կարող են բարդություններ հրահրել:

Այնպես որ, անկախ այն հանգամանքից, թե ինչ նպատակով եք ցանկանում ձկան յուղ ընդունել՝ փորձեք սննդային հավելումների փոխարեն պարբերաբար ձուկ ուտել: Այդ կերպ ոչ միայն օմեգա-3 ճարպաթթվի, այլ նաեւ բազմաթիվ այլ  սնուցիչների անհրաժեշտ պաշար կվայելեք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել