• Latest news

Պրոբիոտիկները արյան բարձր ճնշումը մեղմելու եւ սրտային հիվանդությունների առաջացումը կանխելու ներուժ ունեն

25 հուլիսի, 2014  10:36

Ստամոքսի բնական միջավայրում, ինչպես եւ կաթնամթերքի որոշ տեսակների ու դիետիկ հավելումների մեջ առկա կենդանի միկրոօրգանիզմերը արյան բարձր ճնշումը մեղմելու եւ սրանոթային համակարգը տարատեսակ հիվանդություններից պաշպանելու կարողություն ունեն: Այսպիսի եզրահանգման են եկել 540 մասնակիցների շրջանում իրականացված 9 հետազոտությունների արդյունքների վերլուծություն նախաձեռնած փորձագետները:

Հիշյալ հետազությունների արդյունքում նախ եւ առաջ պարզվել է, որ կենդանի մանրէները մարդու օրգանիզմում որոշակի ծավալներով առկայության դեպքում իսկապես ի վիճակի են արյան բարձր ճնշման դեմ արդյունավետ պայքար մղել: Ընդ որում, մանրէների միաժամանակ մի քանի տեսակներ պարունակող պրոբիոտիկները, մեկ բաղադրիչ պարունակողների հետ համեմատությամբ, օրգանիզմի վրա առավել արդյունավետ ազդեցություն ապահովելու ներուժ ունեն, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

«Կարելի է ենթադրել, որ պրոբիոտիկների պարբերական օգտագործումը արյան բարձր ճնշման կարգավորման տեսանկյունից առողջ կենսակերպի մաս դառնալու հավակնություններ ունի», - նշել է վերլուծական խմբի ղեկավար դոկտոր Ջինգ Սանը:

Առավեծ մեծ ծավալով պրոբիոտիկներ կարելի է յոգուրտի, ֆերմենտավորված եւ թթվեցված կաթի, պանրի եւ սննդային հավելումների միջոցով ընդունել:

Հետազոտության հեղինակները նշում են, որ ի տարբերություն պրոբիոտիկների՝ օրգանիզմի ընդհանուր բարեկեցության վրա դրական ազդեցությանը, արյան ճնշման կարգավորման տեսանկունից ակնկալվող բարելավումը որոշ ժամանակ անց՝ առնվազն երկու ամսից կարող է զգալի դառնալ: Այն մասնավորապես արյան մեջ խոլեստերինի եւ շաքարի բաղադրության կարգավորման, ինսուլինի առավել կանոնակարգված արտազատման եւ հորմոնալ համակարգի գործունեության առավել արդյունավետ աշխատանքի հետեւանքն է համարվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել