• Latest news

Ճարպակալման նկատմամբ առավել խոցելի երկրները

14 օգոստոսի, 2014  14:02

Ճարպակալումն այլեւս ԱՄՆ եւ բազմաթիվ այլ երկրների միլիոնավոր բնակիչների է խոցել: Ընդ որում, միանգամայն կանխարգելելի համարվող երեւույթի դեմ պարզ միջոցներով՝ սննդակարգի փոփոխությամբ, քնի բավարար տեւողությամբ, ինչպես նաեւ ֆիզիկական վարժությունների եւ որոշ դեղամիջոցների օգնությամբ կարելի է պայքարել: Մինչդեռ երկար գոտկատեղով աչքի ընկնող ամերիկացիները շարունակում են ֆասթֆուդի պատճառած հաճույքը վայելել:

Ընդհանուր առմամաբ, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տվյալներով, ԱՄՆ չափահաս բնակիչների ավելի քան երրորդ մասի՝ թվով 78,6 մլն մարդկանց մոտ կարելի է ճարպակալման ակնհայտ նշաններ տեսնել, ինչը տարատեսակ հիվանդությունների՝ սրտանոթային խանգարումների, ինսուլտի, երկրորդ տիպի շաքարախտի եւ քաղցկեղի որոշ տեսակների առաջացմամբ է սպառնում: Հիշյալ հիվանդությունների բուժման նպատակով իրականացվող տարեկան ծախսերը 147 մլրդ ԱՄՆ դոլար են կազմում՝ յուրաքանչյուր՝ ճարպակալմամբ տառապող մարդու պարագայում, նորմալ կշիռ ունեցող բնակչի համեմատ, 1429 դոլարով բարձր, հաղորդում է Medical Daily-ն:

Ընդ որում, միայն Միացյալ Նահանգները չեն, որտեղ կարելի է «ճարպակալման համաճարակ» նկատել: Ավելին՝ վերջին երեք տասնամյակների ընթացքում ոչ մի երկրի դեռեւս չի հաջողվել կշռի ավելցուկի եւ ճարպակալման տեսանկյունից բացասական տենդենցներ արձանագրել. լավագույն դեպքում խոսքը աճի տեմպի դանդաղեղման մասին է՝ թե երեխաների, թե դեռահասների, եւ թե չափահաս մարդկանց շրջանում:

Մասնավորապես, Միացյալ Նահանգներում վերջին երեսուն տարիներին ճարպակալմամբ տառապող երեխաների թվի կրկնապատկում, եւ դեռահասների թվի քառապատկում է արձանագրվել:

Ընդհանուր առմամբ, 1980-ական թվականներից ի վեր, աշխարհում ճարպակալմամբ տառապողների թվի գրեթե կրկնակի աճ է գրանցվել: Այդուհանդերձ, ի տարբերություն զարգացող երկրների, որտեղ ճարպակալման դեպքերի մինչեւ 40 տոկոս ցուցանիշ է գրանցվում, զարգացող երկրներում համաճարակն առավել համեստ դրսեւորումներով է աչքի ընկնում, եւ հույս կա, որ երբեք ստորեւ ներկայացված երկրների տասնյակի շեմը չի հաղթահարի.

1. ԱՄՆ

2. Չինաստան

3. Հնդկաստան

4. Ռուսաստան

5. Բրազիլիա

6. Մեքսիկա

7. Եգիպտոս

8. Գերմանիա

9. Պակիստան

10. Ինդոնեզիա

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է