Սննդամթերքի այս կամ այն տեսակները համապատասխան սեզոնին համտեսելու դեպքում կարող են առավել համեղ թվալ: Բարեբախտաբար, դրանց «ամառային» տեսակներից մի մասը ոչ միայն հաճելի համով, այլ նաեւ՝ կոնքերի շրջագիծը սեղմելու հատկությամբ են աչքի ընկնում, տեղեկացնում է Women'sHealth-ը:
Նյու Յորքի Մաունթ Սինայ հիվանդանոցի ավագ դիետելոգ դոկտոր Ջեքլին Լոնդոնը ամռան ամիսներին սննդամթերքի՝ ստորեւ բերված տեսակները սննդակարգի մեջ անպայմանորեն ներառելու խորհուրդ է հղում ընթերցողներին: Հատկապես նրանց, ովքեր ավելորդ քաշից ազատվելու ջանքեր են գործադրում:
Բալ
Ջրի եւ բջջանյութի բարձր բաղադրությամբ աչքի ընկնող բալը կարող է նաեւ քաշի կորստին նպաստող հակաբորբոքային ազդեցություն ապահովել, հավաստիացնում է դոկտոր Լոնդոնը: Բացի այդ, այն հակաօքսիդանտներով է հարուստ եւ կարող է քնի որակի բարձրացման հանգեցնել, ինչը եւս, քաշի կարգավորման տեսանկյունից, դրա ազդեցություն է ապահովում:
Լոլիկ
Լոլիկի՝ ամռան երկրորդ կեսին հասունացող տեսակները ոչ միայն ջրի բարձր բաղադրություն ունեն, ինչը կարող է ջրազրկման վտանգից զերծ պահել, այլ նաեւ՝ կալիումի հսկայական պաշարով են աչքի ընկնում: Վերջինս նատրիումով հարուստ սննդակարգը հավասարակշռելու եւ փքվածության զգացումից զերծ պահելու հրաշալի հնարավորություն է ընձեռում:.
Ջալապենյո պղպեղ
Պղպեղի այս տեսակը միայն ուտեստներին կծվություն հաղորդելու եւ սննդակարգը սահմանափակելու հատկությամբ չէ, որ աչքի է ընկնում: «Այն կապսաիցինի հսկայական պաշար է պարունակում, ինչը, բազմաթիվ հետազոտությունների արդյունքների համաձայն, կարող է քաշի կորստի հանգեցնել», - հավաստիացրել է մասնագետը՝ հավելելով, որ, բացի այդ, պղպեղի վերոհիշյալ տեսակը նաեւ մեծ ծավալով ջրի ընդունում է ենթադրում, ինչը կարող է ջրազրկման վտանգից զերծ պահել մարդուն:
Ազնվամորի
Ազնվամորին քաշի կարգավորման համար օգտակար՝ բջջանյութի եւ ջրի բարձր բաղադրությամբ է աչքի ընկնում: «Համ էժան են, համ համեղ, համ էլ՝ չափազանց օգտակար», - հիշեցրել է դոկտոր Լոնդոնը:
Սառը կանաչ թեյ
Հետազոտությամբ ապացուցվել է, որ չքաղցրացված սառը կանաչ թեյն իր բաղադրիչներից մեկի՝ կատեխինի հաշվին քաշի կարգավորմանը միտված նշանակալի ազդեցություն կարող է ապահովել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր