• Latest news

Ամեն ինչ՝ զկրտոցի եւ դրանից ազատվելու միջոցների մասին

3 սեպտեմբերի, 2014  15:13

Զկրտոցը կարող է նույնքան անհարմարություն պատճառել, որքան ժամերով խցանման մեջ ընկնելը: Մանավանդ եթե ավտեմեքենայի մեջ անդադար լացող երեխա կա, իսկ օդորակիչն էլ՝ չի աշխատում: Այս համեմատությունը մի փոքր կարող է չափազանցված թվալ, բայց բոլորը կհամաձայնեն, որ անընդհատ զրկտալիս ի վերջո նույն հարցն է բոլորիս ուղեղում շրջանառվում՝ «Վերջապես ե՞րբ ես ձայնդ կտրելու», հիշեցնում է FoxNews-ը:

Փորձենք հասկանալ, թե ինչ բան է զրկտոցը եւ ինչպես կարելի է այն լռեցնել:

Ի՞նչ է զկրտոցը

«Զկրտոցը դիաֆրագմայի՝ թոքերից վար գտնվող եւ կրծքավանդակը որովայնից բաժանող մկանի արագ կրճատման արդյունքն է, որի պարագայում օդի կայծակնային արագությամբ ներքաշում եւ ձայնալարերի ճայթյունով փակում է առաջանում: Հենց դա էլ զրկտոցին հատուկ ձայնի աղբյուրն է հանդիսանում», - մեկնաբանել է BoardVitals.com կայքի գլխավոր բժշկական պատասխանատու դոկտոր Անդրեա Փոլը:

Իսկ ի՞նչն է զրկտոց առաջացնում

Զկրտոցի առաջացման պատճառները նկարագրող բազմաթիվ տեսություններ գոյություն ունեն, որոնք, մեծ ի մասամբ, երեւույթը փքվածության եւ արագ շնչառության հետ են կապում: Դոլտոր Փոլի գնահատմամբ, զկրտոց կարող է նաեւ շատ ուտելու կամ խմելու, սիգարետի ծուխ շնչելու կամ ալկոհոլի չարաշահման արդյունքում ի հայտ գալ: Որոշ դեպքերում էլ սթրեսը կամ անհանգիստ վիճակը կարող են տհաճ երեւույթի պատճառը դառնալ:

Իսկ ինչպե՞ս ազատվենք

Զկրտոցից ազատվելու շատ պարզ եղանակ գոյություն ունի. հարկավոր է ընդամենը արյքան մեջ CO2-ի մակարդակի աճ խթանել: Խորը շունչ քաշեք եւ 10-20 վայրկյան պահեք, մեկ բաժակ ջուր խմեք՝ կրկին առանց շնչելու, 20-30 վայրկյան թղթե պարկի մեջ շնչեք, այնուհետեւ էլ 30 վայրկյան տեղում վազեք կամ թռչկոտեք: Սովորաբար առաջարկված գործողություններից մեկն անգամ բավական է լինում», - մեկնաբանել է դոկտոր Փոլը:

Բացատրենք՝ ինչպես: Խորը քաշված շունչը պահելով՝ հնարավորություն եք ստեղծում, որպեսզի օրգանիզմն ածխածնի երկօքսիդի մնացորդներից ազատվի, իսկ պարկի մեջ շնչելով՝ արտաշնչված CO2-ը կրկին կլանի: Ինչ վերաբերում է ֆիզիկական վարժություններին, դրանց օգնությամբ ավելի մեծ ծավալով թթվածին եք կլանում, ինչը օրգանիզմում առկա սնուցիչներին միանալով՝ հավելյալ էներգիայի եւ CO2-ի արտազատման միջոց է ծառայում:

Եթե առաջարկվող միջոցառումները չեն օգնում, իսկ զկրտոցն էլ 48 ժամվա ընթացքում չի անցնում, ժամանակն է բժշկի օգնությանը դիմել՝ երեւույթի պատճառը հասկանալու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել