• Latest news

Ինչպե՞ս պետք է երեխան դպրոցում սնվի. պարզաբանում է մանկաբույժը

3 սեպտեմբերի, 2014  15:26

Ինչպե՞ս պետք է դպրոց հաճախող երեխան առանց սննդակարգի խախտում թույլ տալու սնվի եւ այն բոլոր նյութերը ստանա, որոնք անհրաժեշտ են նրա աճի եւ զարգացման համար։ Այս հարցի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը մանկաբույժ Արուսյակ Խաչատրյանի հետ է զրուցել:

Մասնագետի խոսքով, ցանկալի չէ, որ երեխան դպրոցում դրսից կամ նույնիսկ դպրոցի բուֆետից գնված սնունդ ընդունի։ Պատճառը ոչ միայն այն է, որ դրսում գնված սննդի որակի եւ թարմության մեջ երբեք չես կարող վստահ լինել, այլեւ այն, որ երեխաները, որպես կանոն, նախընտրում են կոնֆետներ եւ քաղցրավենիք գնել։ Նորություն չէ, որ քաղցրավենիքով սնվելը վնասակար է երեխաների համար. այն ենթաստամոքսային գեղձի համար ավելորդ ծանրաբեռնվածույթուն է ստեղծում եւ ճարպակալման հավանականությունը բարձրացնում։

Բացի այդ, բուֆետներում եւ խանութներում սովորաբար այսպես կոչված ֆասթ-ֆուդ է առաջարկվում, որն այնքան էլ օգտակար չէ երեխաներին. այն բարձր կալորիականություն ունի եւ սննդարար նյութեր քիչ է պարունակում։

Իսկ ո՞ր սնունդն է առավել նախընտրելի՝ դպրոցականների համար։

Արուսյակ Խաչատրյանի խոսքով, ցանկալի է երեխայի հետ «տնական» սնունդ ուղարկել, օրինակ՝ հատուկ տարաների մեջ փակված փլավ եւ աղցան։ Բայց սա, իհարկե, հնարավոր է միայն այն դեպքում, եթե երեխան փնթի չէ եւ կարող է դպրոցում նման կերակուր ուտել։

Եթե փլավի եւ աղցանի տարբերակը այս կամ այն պատճառով հարմար չէ, ցանկալի է երեխայի համար բրդուճ պատրաստել՝ օրինակ, հաց եւ պանիր, լավաշով հավի միս կամ լավաշով կաթնաշոռ։ Տնական «տվորոժնիկները» նույնպես կարող են շատ լավ տարբերակ լինել։

Ինչպես մանկաբույժն է նշել, երեխայի հետ արժե նաեւ մրգեր, օրինակ՝ խնձոր եւ բանան ուղարկել:

Ի դեպ, Արուսյակ Խաչատրյանի խոսքով, զարգացած երկրներում ուսուցիչները միշտ ուշադրություն են դարձնում, թե ինչ են երեխաներն իրենց հետ բերում՝ նախաճաշի համար։ Եթե երեխաներից մեկն իր հետ կոնֆետներ եւ այլ քաղցրավենիք է բերում, ուսուցիչը նկատողություն է անում ծնողին եւ բացատրում, որ երեխային այդպես սնվել չի կարելի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է