• Latest news

Այրոցքն առանց դեղահաբի հաղթահարելու 9 միջոց

13 սեպտեմբերի, 2014  21:54

Այրո՞ց եք զգում

Կրծքավանակում եւ կոկորդում այրոց առաջացնող թթվային ռեֆլյուքսը, փորձագետների համոզմամբ, բոլորովին էլ անլուծելի խնդիր չէ, հավաստիացնում է US News-ը: Մասնկավորապես, տհաճ երեւույթի դեմ սննդակարգի եւ կենսակերպի փոփոխությամբ կարելի է պայքարել: «Փոքրիկ փոփոխություններն անգամ կարող են մեծ թեթեւություն պատճառել: Եվ դա շատ կարեւոր է, քանի որ բազմաթիվ հետազոտություններով ապացուցվել է, որ այրոցի դեմ նշանակվող դեղահաբերը ավելի շատ վնաս կարող են պատճառել, քան՝ օգուտ: Խոսքը, մասնավորապես, աղիքային ինֆեկցիայի կամ մինչեւ անգամ թոքաբորբի առաջացման բարձր ռիսկին է վերաբերում», - զգուշացրել է գաստրոէնտերոլոգ, «Թթվային ռեֆլյուքսի լուծումը» գրքի հեղինակ Խորխե Ռոդրիգեսը:

Ստորեւ այրոցի հաղթահարմանը միտված 9 կենցաղային միջոց ենք առաջարկում. 

Գլուխը բարձր քնեք


Թթվային ռեֆլյուքսը մեծ ի մասամբ քնի ընթացքում է ի հայտ գալիս: Գիշերային «հարձակումներից» խուսափելու համար խորհուրդ ենք տալիս գլուխը որովայնից բարձր դիրքում՝ առնվազն 30 աստիճան անկյան տակ քնել: «Վատագույն բանը, որ կարող եք անել, հորիզոնական դիրքով քնելն է, մանավանդ՝ սնվելուց հետո: Ընթրիքը պետք է անկողին մտնելուց առնվազն կես ժամ առաջ կազմակերպել, որպեսզի մարսելու ժամանակ ունենաք», - խորհուրդ է տալիս փորձագետը:

Ձախ կողմ թեքված քնեք


Ստանֆորդի բժշկական դպրոցի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ աջ կողմի ուղղությամբ թեքված քնելու պարագայում թթվային ռեֆլյուքսին հատուկ ախտանշանների վատթարացում է նկատվում: Նույնի փորի վրա պառկած քնելու սովորությանն է վերաբերում:

Ուտելիքը լավ ծամեք


Գայլի պես սնվել չի կարելի: Մի մոռացեք, որ մարսողությունը բերանից է սկսվում, եւ եթե ուտելիքը լավ չծամեք՝ հետագայում խնդիրների առաջ եք կանգնելու: Սննդամթերքի յուրաքանչյուր՝ բերանում հայտնված կտոր շուրջ 20 վայրկյան ծամվելու կարիք է զգում:

Քիչ եւ ավելի հաճախ սնվեք


Խորխե Ռոդրիգեսի համոզմամբ, սնվելիս չափաբաժնի նկատմամբ վերահսկողությունը թթվային ռեֆլյուքսի դեմ պայքարի կարեւորագույն բաղադրիչներից մեկն է հանդիսանում: Այնպես որ հարկավոր է ամեն անգամ ավելի քիչ, բայց առավել հաճախ սնվել: Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տալիս ուտել այնքան, մինչեւ որ բավարարված, եւ ոչ՝ «լցված» կզգաք: Գերսնումը կարող է ստամոքսի չափից դուրս ընդարձակման եւ ստամոքսաթթվի արտադրության մակարդակի անցանկալի աճի հանգեցնել:

Ածխաջրատների օգտագործման մակարդակը սահմանափակեք


Հյուսիսային Կարոլինայի համալսարանականները պարզել են, որ ճարպակալմամբ տառապող հիվանդները ածխաջրատների օգտագործման օրական մակարդակը առնվազն 20 գրամի չափով նվազեցնելու պարագայում նշանակալիորեն թույլ՝ թթվայնության հետեւանքները հանդիսանող ախտանշաններ են դրսեւորում: Եթե առաջարկվող միջոցառումը երկու շաբաթ անց նկատելի արդյունքի չի բերում, փորձեք մյուս տակտիկական միջոցների օգնությանը դիմել:

Գոտին թուլացրեք


Չափազանց ամուր կապված գոտին կամ սեղմող տաբատը կարող են անհարկի ճնշում գործադրել ստամոքսի վրա եւ սննդամթերքի համար փոքր տեղ թողնել: Արդյունքում արտազատվող թթվայնության առավել բարձր մակարդակ կարող է նկատվել եւ ստորին կերակրափողային փականի նկատմամբ էլ՝ անցանկալի ճնշում գործադրվել:

Սնվելուց անմիջապես հետո ֆիզիկական ծանրաբեռնվածությունից խուսափեք


Սնվելուց անմիջապես հետո ֆիզիկական վարժություննե՞ր եք կատարում՝ համարեք, որ «այրոցի» տոմս եք ձեռք բերել:  

Հրաժարվեք սիգարետից եւ ալկոհոլի օգտագործման մակարդակը սահմանափակեք


Հետազոտությամբ ապացուցվել է, որ թե սիգարետի ծուխը, եւ թե ալկոհոլային խմիչքները թթվային ռեֆլյուքս խթանելու հատկություն են դրեւորում: Առողջ քաշի պահպանումն այս տեսանկյունից եւս օգտակար է, քանի որ հավելյալ ճարպերը ստորին կերակրափողային փականի վրա ճնշում գործադրելու հնարավորություն են ձեռք բերում:

Ծամոն օգտագործեք


Ծամոնը թքարտադրությունը խթանելու եւ արդյունքում ստամոքսաթթուն չեզոքացնելու հրաշալի միջոց է հանդիսանում: Հատկապես երբ քնելուց առաջ եք օգտագործում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել