• Latest news

Աղը արյան բարձր ճնշման պատճառ չի՞ կարող լինել

13 սեպտեմբերի, 2014  19:30

Հաճախ ենք լսում, որ աղի բարձր բաղադրությամբ սննդակարգը վնասակար է առողջության համար: Այդուհանդերձ, ինչպես վերջերս իրականացված հետազոտությամբ է պարզվել, վերը հիշատակված «կապը շատ ավելի բարդ է, քան նախկինում էր համարվում»: Ասել է, թե՝ աղի կիրառությունն ուղղակիորեն չի կարող արյան բարձր ճնշման հանգեցնել, հաղորդում է Daily Mail-ը:

Մինչ այդ, Մեծ Բրիտանիայի բնակչության շուրջ 30 տոկոսը «լուռ գերեզմանափոր» համավող բարդություն՝ հիպերտենզիա ունի, իսկ Միացյալ Նահանգներում նրանց թիվը 65 մլն-ի է հասնում (31 տոկոս): Խանգարումը հիշյալ անվանումն է ձեռք բերել այն պատճառով, որ ակնառու ախտանշաներ չունի, եւ արյան բարձր ճնշում ունեցողներից շատերը տեղյակ չեն այդ մասին:

Հետազոտության հեղինակները 8670 չափահաս ֆրանսիացիների մասին բժշկական տվյալներ են հավաքագրել՝ ապացուցելու առաջ քաշված հիպոթեզը, թե աղի՝ արյան բարձր ճնշում հարուցելու կարողությունը գերագնահատված է: 

Ընդհանուր առմամբ, հետազոտությունը կենսակերպի եւ սնուցիչային գործոնների ազդեցությամբ արյան ճնշման մակարդակի փոփոխությունները բացահայտելու նպատակ է հետապնդել: Ու թե տվյալների վերլուծության արդյունքում վերը հիշտակված հիպոթեզն իր ապացույցն է գտել, գիտնականները նաեւ նկատել են, որ հիպերտենզիա ունեցող մարդիկ, առողջների հետ համեմատությամբ, աղի առավել մեծ ծավալներ են սպառում: Նրանց մեկնաբանմամբ, սննդամթերքի խնդրո առարկա տեսակը մարդկանց առողջության վրա տարբեր կերպ անդրադառնալու հատկություն ունի:

Համաձայն հետազոտության արդյունքների, կենսակերպին վերագրվող մի շարք գործոններ, ներառյալ ալկոհոլի օգտագործման մակարդակը, տարիքը, եւ, որ ամենակարեւորն է, մարմնի զանգվածի ինդեքսը բարձր կորելյացիոն՝ պատճառահետեւանքային կապվածություն ունեն արյան բարձր ճնշման հետ: Մյուս կողմից էլ, մրգերով եւ բանջարեղեններով հարուստ սննդակարգը կարող է հիպերտենզիայի նվազեցման հանգեցնել:

Այդուհանդերձ, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնը սեպտեմբերի 12-ին հերթական զգուշացմամբ է հանդես եկել, որտեղ նշվում է, որ 10 դպրոցականներից 9-ը աղի՝ նորմայից բարձր բաղադրությամբ սննդակարգի են հետեւում: Ընդ որում, սննդամթերքի հիշյալ տեսակի 50 տոկոսի համար, որպես աղբյուր, 10 վերամշակում անցած սննդատեսակներ են ծառայում՝ պիցցան, հացը, կծուծ ախորժակ բացող նախուտեստները, սենդվիչը, պանիրը, հավի միսը, մակարոնեղենը, ապուրը եւ մեքսիկական ուտեսները:

Զեկույցի տեսքստում նաեւ նշվում է, որ 6 երեխաներից մեկի մոտ արյան բարձր ճնշում է նկատվում, ինչը դեռեւս կարելի է առողջարար, աղի ցածր բաղադրությամբ սննդակարգի միջոցով ուղղել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է