• Latest news

Ինչպե՞ս ընդմիշտ հրաժարվել միջանկյալ սննդից

21 օգոստոսի, 2022  15:27

Սննդաբան Օլգա Ցուրսկայան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես ընդմիշտ հրաժարվել միջանկյալ սննդից։ Մասնագետի խոսքով՝ մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ միջանկյալ սնունդը քաղցը հագեցնելու համար է, սակայն իրականում դա այդպես չէ։ Բանն այն է, որ յուրաքանչյուր միջանկյալ սնունդ բարձրացնում է ինսուլինի մակարդակը, ինչն էլ մեծացնում է սովի զգացումը։

Բացի այդ, արյան մեջ ինսուլինի ավելցուկային քանակությունը հանգեցնում է հետեւյալ բացասական հետեւանքների.

  • ճանաչողական ֆունկցիաների վատթարացում
  • տագնապի եւ դեպրեսիայի առաջացում
  • քաղցկեղի եւ սրտանոթային հիվանդությունների ռիսկի բարձրացում
  • ավելորդ ճարպի կուտակում
  • մկանների թուլացում
  • լյարդում ճարպի առաջացում
  • տեսողության եւ երիկամների ֆունկցիայի վատթարացում

Միջանկյալ սննդից հրաժարվելուն կնպաստի պարզ խորհուրդներին հետեւելը՝

  1. միջանկյալ սնունդն ավելացնել ճաշին՝ որպես դեսերտ
  2. հետեւել ցածր ածխաջրերով սննդակարգի
  3. ավելացնել օգտագործվող ճարպի քանակը
  4. սննդակարգում ներառել բջջանյութ պարունակող ավելի շատ մթերքներ
  5. չմոռանալ ֆիզիկական ակտիվության մասին, պետք է պարբերաբար մարզվել
  6. ընդունել սննդային խմորիչի մեջ պարունակվող կալիում, մագնեզիում, ցինկ, քրոմ, վիտամին D եւ վիտամին B1:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է