• Latest news

Ե՞րբ չի կարելի վիտամիններ ընդունել

6 սեպտեմբերի, 2022  09:44

Առանց ամենաանհրաժեշտ վիտամինների, ինչպիսիք են A, C, D, E, K եւ B վիտամինները, մենք չենք կարող նորմալ գործել: Շատ դեպքերում մենք անհրաժեշտ ամեն ինչ ստանում ենք բալանսավորված սննդակարգից, սակայն որոշ առողջական խնդիրներ, ինչպիսիք են Կրոնի հիվանդությունը, կարող են դժվարացնել վիտամինների յուրացումը, եւ դեֆիցիտ կարող է ունենալ ցանկացած ոք, ով լիարժեք չի սնվում։ Վիտամինների ընդունումը որպես հավելում կարող է օգտակար լինել: Այնուամենայնիվ, կան վիտամիններ չընդունելու պատճառներ, եւ Eat This, Not That!-ը զրուցել է դրանց մասին մասնագետների հետ:

1. Եթե դուք որոշակի դեղամիջոցներ եք ընդունում, ինչպիսիք են արյան նոսրացման համատ միջոցները, պետք է անպայման խորհրդակցեք բժշկի հետ, քանի որ այդ հավելումները կարող են բացասաբար փոխազդել դեղամիջոցների հետ:

2. Մուլտիվիտամինները/մուլտիմիներալներն ամենատարածված սննդային հավելումներն են, որոնց ընդունում են մեծահասակ ամերիկացիների գրեթե կեսը: Մուլտիվիտամինները չեն կարող փոխարինել մի շարք մթերքների, որոնք կարեւոր են առողջ սննդակարգի համար: Այնուամենայնիվ, որոշ մարդիկ, ովքեր բավարար քանակությամբ վիտամիններ եւ հանքանյութեր չեն ստանում միայն սննդից կամ որոշակի բժշկական ցուցումներ ունեն, կարող է օգտակար լինել մեկ կամ մի քանի մուլտիվիտամինի ընդունումը։

3. Ցավոք, որոշ վիտամիններ կարող են վնասակար լինել։ Կախված իրավիճակից, վիտամին A-ն կարող է կուտակվել օրգանիզմում եւ ժամանակի ընթացքում թունավոր վնաս պատճառել: C, D, E եւ K վիտամինները, ի թիվս մյուսների, եւս կարող են վնասել ձեզ, եթե ընդունվեն բարձր դեղաչափոերով կամ զուգակցվեն որոշ այլ հավելումների կամ դեղամիջոցների հետ:

4. Բժիշկները հայտնում են, որ իրենց հիվանդները «ամեն դեպքում» հաճախ մուլտիվիտամիններ են ընդունում։ Թեեւ սովորական վիտամինները սպառողների կողմից որպես առողջ սովորություն են գովազդվում, առողջ սննդակարգը սովորաբար ձեզ կապահովի բոլոր վիտամիններով: Երբ դուք վիտամիններ եք ստանում բնական մթերքներից, ձեր օրգանիզմը հաճախ կարող է դրանք ավելի արդյունավետ կլանել եւ մշակել:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել