• Latest news

Ծխողը պացիենտ է, ով ունի օգնության կարիք. Խավիեր Իգլեսիաս

24 դեկտեմբերի, 2022  11:11

Նեֆրոլոգիայի մասնագետ, Սյուդադ Ռեալ համալսարանական ընդհանուր հիվանդանոցի հիպերտոնիայի բաժանմունքի ղեկավար՝ բժիշկ Խավիեր Նիետո Իգլեսիասը խոսում է էլեկտրոնային սիգարետի և այլ միջոցների մասին, որոնք պետք է ձեռնարկվեն ծխելու մակարդակը նվազեցնելու համար։

Առողջապահության նախարարության կողմից Իսպանիայում ալկոհոլի, թմրանյութերի և այլ թմրամոլության վերաբերյալ վերջին հարցման համաձայն ՝ վերջին 30 օրվա ընթացքում ամեն օր ծխող մարդկանց թիվը կազմում է բնակչության 32,3 տոկոաը: Հաշվի առնելով այս տվյալները բժիշկները ծխողին ուղեկցելու նոր եղանակներ են առաջարկում՝ սովորությունը դադարեցնելու կամ ծխելը թողնելու ռազմավարություններ փնտրելու համար, որոնք նվազեցնում են վնասը:

- Վերջին տարիներին Իսպանիայում ծխողների տոկոսը լուրջ փոփոխությունների չի ենթարկվել, այդ տոկոսը նվազեցնելու համար, կա՞ արդյոք բավարար տեղեկություն ծխելու պատճառած վնասի մասին։

Վերջին տարիներին մի փոքր անկում է տեղի ունեցել, բայց դա այն չէ, ինչ սպասվում էր: Ըստ հարցման, Իսպանիայի բնակչության 32%-ը, որ ենթադրում է 15 միլիոն մարդ, ծխող է: Համաճարակի նման պայմանները նշանակում են, որ իրականում պլանավորված նպատակին հասնել չի հաջողվել, չնայած ակնկալվում է, որ ապագայում թվերը աստիճանաբար կնվազեն, բայց դրա համար մենք պետք է քայլեր ձեռնարկենք:

-Իսպանիայում սիգարետը տարեկան սպանում է մոտ 60,000 մարդու, իսկ 1200-ը պասիվ ծխողներ են. Դա անտանելի թիվ է: Կա՞ որևէ կապ վերջին տարիներին հոգեկան առողջության վատթարացման կամ անհանգստության և ծխելու միջև:

- Համաճարակն ակնհայտորեն ազդել է ոչ միայն այն պատճառով, որ մենք բոլորս ստիպված էինք մնալ տանը, այլ նաև այն պատճառով, որ այն բազմապատկել է  հոգեբանական վերադասավորումների իրավիճակը նույնիսկ այն մադկանց մոտ, ովքեր արդեն ունեցել են որոշակի ուղեկցող հիվանդություն, և ծխելը հստակ կապված է հոգեբանական մասի հետ:

-Ի՞նչն է պատճառը, որ իսպանացիների մոտ 40%-ը,  չեն մտածում ծխելը թողնելու հնարավորության մասին:

- Մենք իրականում չենք կառավարում այն տեղեկատվությունը, որը նրանց ստիպում է իսկապես տեսնել, թե որքան վտանգավոր է դա: Այնտեղ հասնելու տարբեր եղանակներ կան, բայց պարզ է, որ մենք այնտեղ չենք հասնում: Իսպանիայում սիգարետը տարեկան սպանում է մոտ 60,000 մարդու, իսկ 1200-ը պասիվ ծխողներ են. Դա անտանելի թիվ է ։

- Իսկ ի՞նչ կասեք էլեկտրոնային սարքերի հետ կապված։

- Պետք է նկատի ունենալ, որ այրվող սիգարետը՝ օդ է արտանետում մոտ 7000 քիմիական նյութեր, որոնցից մոտավորապես 100-ը վնասակար են առողջության համար, քանի որ դրանք քաղցկեղածին են կամ առաջացնում են սրտի խնդիրներ, շնչառական խնդիրներ և այլ հիվանդություններ։ Չնայած դրանք, հավանաբար, ավելի շատ են և հայտնաբերվելու են: Միևնույն ժամանակ էլեկտրոնային այլընտրանքները պետք է օգտագործվեն միայն սիգարետի փոխարինման համար, այն մարդկանց մոտ ովքեր չեն կարողանում թողնել ծխելը։ Բայց չենք կարող ակնկալել, որ բոլորը կանցնեն այլընտրանքների և ոչ ոք այլևս սիգարետ չի ծխի։ Առաջնային կարևոր գործոնը ծխի առկայությունը բացառելն է։ Ինչը հնարավոր է դառնում այլընտրանքային սարքերի (էլ սիգարետներ, ծխախոտ տաքացնող սարքեր, սնուս․․․) միջոցով։

-Երեխաները դեռևս ամենաշատն են տուժում ծխելուց։

-Երեխաների մեծ տոկոսի համար, ովքեր ապրում են ծխող միջավայրում, շատ վտանգավոր է, քանի որ նրանք նաև մեծ հնարավորություններ ունեն ծխող դառնալու, երբ չափահաս կդառնան: Մենք պետք է թույլ չտանք, որ երեխաները տառապեն տարեց մարդկանց սոցիալականացումից, ովքեր տանը  ծխում են և պասիվ ծխողներ չեն: Բացի այդ այրվող սիգարետի դեպքում ծխողի շրջակայքում գտնվող երեխաները շնչում են երկրորդային ծուխը, ինչը ոչ պակաս վնասակար է նրանց առողջության համար։

-Ծխելը թողնելու բուժում անցնող 10 հիվանդներից միայն 3-ն են կարողանում թողնել այն: Ի՞նչն է խանգարում այն մարդուն, ով  արդեն գիտակցում է,  որ ծխելը վնաս է,  չկարողանալ դա անել:

- Ծխելը կախվածություն առաջացնող, քրոնիկ և կրկնվող հիվանդություն է: Ծխողը պետք է դիտվի որպես պացիենտ, ով ունի կախվածության խնդիր և, հետևաբար, հիվանդ է։ Մարդիկ սկսում են ծխել ընտանեկան, սոցիալական, բնապահպանական գործոնների պատճառով։ Եվ հետո պատահում է, որ կախվածությունը պարգևատրում է դառնում ուղեղի մակարդակովով։ Կան մարդիկ, ովքեր ավելի խոցելի են, քան մյուսները ՝ տարբեր գործոնների պատճառով, ինչպիսիք են գենետիկան կամ անհատականությունը։ Ահա թե ինչու դուք պետք է ուղեկցեք նրանց գործընթացի ընթացքում:

-Ի՞սկ արդյոք ծխելը թողնելը կնպաստի ծխելու հետ կապված հիվանդություններից տառապելու ռիսկերի նվազմանը:

Ծխելը ամենից շատ առաջացնում է օքսիդատիվ սթրես և թթվածնի քանակի նվազում, որը մարդն ընդհանուր առմամբ ներշնչում է շրջակա միջավայրից: Այս հանգամանքը առաջացնում է բորբոքում, որը որոշակիորեն փոխում է զարկերակները և դրանց ներսում եղածը և առաջացնում է մի շարք խնդիրներ, որոնք թեթևացնում և արագացնում են տրոմբոզը կամ աթերոսկլերոզը: Սա հանգեցնում է սրտի հիվանդության, սրտի կաթվածի, ինսուլտի,  ծայրամասային զարկերակային հիվանդության, աորտայի անևրիզմայի:.. Եվ այս ամենը ՝ առանց քաղցկեղը հաշվի առնելու: Հայտնի է, որ 10 և 15 տարի  չծխելուց հետո, չնայած արդեն հասցված վնասների, դրանք դադարում են կուտակվել, և ռիկսը մևնույնն է, ինչ չծխողների մոտ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է