• Latest news

ԱՄՆ-ում ստեղծել են նեյրոցանց, որը կարող է պարզել կարիեսը ատամների լուսանկարներով

26 հունիսի, 2023  22:49

ԱՄՆ մաթեմատիկոսները եւ բուժաշխատողները ստեղծել են նեյրոցանց, որը կարող է լուսանկարներում պարզել քիչ նկատելի կարիեսի հետքերը մեքենայական տեսողության ալգորիթմերի օգնությամբ։ Դրա ստեղծումը կհեշտացնի ատամնաբույժների աշխատանքը, շաբաթ օրը տեղեկացրել է Գիտնական ատամնաբույժների միջազգային ասոցիացիայի (IADR) մամուլի ծառայությունը։

«Գիտնականների ստեղծած ալգորիթմը հասել է ճշգրտության 79,5 տոկոս մակարդակի կարիեսի հետքեր որոնելիս վերին եւ ստորի ծնոտների լուսանկարներում, որոնք ստացվել են ատամների լուսանկարահանման կլինիկական համակարգերի օգնությամբ։ Դա թույլ է տալիս համակարգերը կիրառել նման ալգորիթմերի հիման վրա ինչպես ատամնաբույժների աշխատանքի ավտոմատացման, այնպես էլ սմարթֆոնների համար հավելվածներ ստեղծելու համար»,- նշվել է հաղորդագրությունում։

Արհեստական բանականության այդ համակարգը ստեղծվել է ամերիկացի մաթեմատիկոսների եւ բուժախատողների խմբի կողմից՝ Ֆիլադելֆիայի (ԱՄՆ) Թեմփլ համալսարանի դոցենտ Չուկվու Օգվոյի ղեկավարությամբ։ Այն YOLOv7 հանրահայտ նեյրոցանցի ադապտացված տարբերակն է, մեքենայական տեսողության բաց համակարգ, որին կարելի է սովորեցնել ճանաչել օբյեկտների մեծ թվով տեսակներ լուսանկարներում եւ տեսահոլովակներում։

Այս խնդրի լուծման համար Օգվոն  ու նրա գործընկերները պատրաստել են վերին եւ ստորին ծնոտների լուսանկարների հավաքածու, որոնք ստացվել են մի քանի հարյուր պացիենտների բուժզննման ընթացքում, որոնք բուժում էին ստանում Թեմփլ համալսարանի ատամնաբուժության բաժանմունքում։ Բուժաշխատողները մանրամասն ուսումնասիրել են այդ լուսանկարները, նշել դրանց վրա կարիեսով ախտահարված բոլոր տեղերը եւ օգտագործել այդ լուսանկարները նեյրոցանցին սովորեցնելու եւ աշխատանքի հետագա ստուգման համար։

Ինչպես նշել են հետազոտողները, արհեստական բանականության իրենց համակարգի առաջին տարբերակը  բավական լավ է գլուխ հանել իր առջեւ դրված խնդրից։ Այն պարզել է կարիեսի առկայության կամ բացակայության հետքերը լուսանկարների 79,5 տոկոսում, դրանց վրա հայտնաբերել է ավելի քան 83 տոկոս ախտահարված ատամներ եւ ճիշտ է որոշել կարիեսի սահմանները վնասված էմալի մոտ 80 տոկոսի համար։

Դա թույլ է տալիս այն օգտագործել ինչպես կարիեսի ախտորոշման եւ բուժման ավտոմատացված կլինիկական համակարգ ստեղծելու, այնպես էլ սմարթֆոնների համար հավելվածներ մշակելու համար, որոնք կգնահատեն պացիենտների ատամների վիճակը, եւ անհրաժեշտության դեպքում կապ կհաստատվի պրոֆեսիոնալ բժիշկների հետ՝ հետագա թերապիայի կամ կանխարգելիչ հրահանգների համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել