• Latest news

Մաշկաբանը պատմել է արեւապաշտպան միջոցների օգտագործման սխալների մասին

25 հուլիսի, 2023  14:13

Արեւապաշտպան միջոցը պետք է քսել մարմնի բոլոր բաց մասերին եւ ոչ թե միայն խալերի վրա։ Անհրաժեշտ է նաեւ թարմացնել շերտը յուրաքանչյուր երկու ժամը մեկ կամ ջրի հետ շփումից հետո։ Այս մասին «Газете.Ru»-ին պատմել է մաշկաբան Վերա Վորոնինան։

Արեւի ճառագայթների ավելորդ ազդեցությունը բարձրացնում է մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը, ինչպես նաեւ արագացնում է նրա ծերացումը։ Դրանից կարող են պաշտպանել հատուկ միջոցները, որոնք արգելակում են А եւ В տիպի ճառագայթների ազդեցությունը։

«Արտադրողի հայտարարած պաշտպանության մակարդակի ապահովման համար անհրաժեշտ է օգտագործել միջոցի բավարար քանակություն, թարմացնել շերտը բաց օդում գտնվելու յուրաքանչյուր 2 ժամը մեկ, ինչպես նաեւ լողալուց կամ քրտնելուց հետո։ Հաճախ միջոցը քսում են միայն խալերի վրա՝ սխալմամբ կարծելով, որ մաշկի քաղցկեղն առաջանում է միայն դրանցում։ Բայց ուռուցքների մեծ մասն առաջանում է մաշկի անփոփոխ հատվածներում», «Газете.Ru»-ին ասել է Վորոնինան։

Մաշկաբանն ավելացրել է, որ ֆոտոպաշտպանությունը միայն արեւապաշտպան միջոցների օգտագործում չի նշանակում։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս դիմել ֆոտոպաշտպանիչ վարքի՝ որպես մաշկի քաղցկեղի կանխարգելման հիմք՝ հատուկ արեւայրուք չստանալ, փորձել գտնվել ստվերում, սահմանափակել բաց օդում գտնվելը արեւի ակտիվ ճառագայթման ժամերին։ Գլխարկը կօգնի պաշտպանել մազերը եւ գլխամաշկը, իսկ արեւային ակնոցները՝ կոպերը եւ աչքերը»,- ավելացրել է Վորոնինան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է