• Latest news

Ինչու՞ չի կարելի գրիպի ժամանակ հակաբիոտիկներ ընդունել

29 սեպտեմբերի, 2014  17:08

Հայաստանում ինքնաբուժությունը բավական տարածված է, եւ շատ մարդիկ բժշկի դիմելու փոխարեն նախընտրում են ինքնուրույն բուժվել։ Երբեմն գրիպի կամ «մրսածության» ժամանակ, առանց հիվանդության պատճառները հասկանալու, մարդիկ հակաբիոտիկներ են ընդունում եւ հետո զարմանում, որ դրանք չեն օգնում, ինքնազգացողությունն էլ ավելի է վատանում, իսկ որոշ դեպքերում նույնիսկ հակաբիոտիկների հանդեպ կայունություն է ձեւավորվում։

Այսպիսով, ինչու՞ չի կարելի գրիպի եւ վիրուսների հրահրմամբ առաջացող այլ հիվանդությունների ժամանակ հակաբիոտիկներ ընդունել։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակիցը ընտանեկան բժիշկ Գեւորգ Հոբայեանի (Մեծ Բրիտանիա) հետ է զրուցել:

Մասնագետը պարզաբանել է, որ հակաբիոտիկները միայն բակտերիաների եւ դրանց հրահրմամբ առաջացած հիվանդությունների դեմ են պայքարում։ Իսկ քանի որ գրիպի հարուցիչը վիրուս է, ոչ թե՝ բակտերիա, գրիպի ժամանակ հակաբիոտիկները ոչ մի օգուտ տալ չեն կարող։

«Եթե հակաբիոտիկները կարողանային պայքարել վիրուսների դեմ, Էբոլան հեշտությամբ կբուժվեր, այնպե՞ս չէ», - ասել է Գեւորգ Հոբայեանը։

Վիրուսների հրահրմամբ առաջացած հիվանդությունների ժամանակ հակաբիոտիկներ ընդունելը երբեմն կարող է նույնիսկ վտանգավոր լինել։ Բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ հակաբիոտիկները թուլացնում են մարդու իմունային համակարգը, քանի որ ոչ միայն օրգանիզմի համար վնասակար, այլ նաեւ օգտակար բակտերիաները ոչնչացնելու հատկություն ունեն: Պատկերացրեք՝ օրգանիզմը վիրուսի հրահրմամբ գրիպով է հիվանդանում, հիվանդն էլ հակաբիոտիկ է ընդունում, ինչը, վիրուսին վնասելու փոխարեն, իմունային համակարգի համար անհրաժեշտ բակտերիաներն է ոչնչացնում։ Ի՞նչ ենք ստանում սրա հետեւանքով։ Հիվանդի իմունային համակարգն էլ ավելի է թունալում, վիրուսն էլ՝ բազմանալու եւ տարածվելու հնարավորություն ստանում...

Գեւորգ Հոբայեանի խոսքով, կա եւս մեկ խնդիր. հակաբիոտիկների սխալ օգտագործման պատճառով մարդու օրգանիզմում մշտապես «բնակվող» բակտերիաները կարող են հակաբիոտիկների հանդեպ կայունություն ձեռք բերել, եւ եթե հետագայում մարդու մոտ դրանց հրահրմամբ որեւէ հիվանդություն առաջանա, հակաբիոտիկներն այլեւս անզոր կլինեն։

Մասնագետները հիշեցնում են, որ հակաբիոտիկները պետք է միայն բակտերիալ ծագում ունեցող հիվանդությունների դեպքում ընդունել, ընդ որում՝ ճիշտ կուրսով. բուժումը կիսատ թողնել ոչ մի դեպքում չի կարելի, քանի որ կիսատ բուժման պատճառով էլ կարող է կայունություն առաջանալ։ Այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում ինքնուրույն հակաբիոտիկներ ընդունել. թույլ տվեք բժիշկին որոշել, թե որ դեղամիջոցն է Ձեզ հարկավոր, եւ քանի օր է այն պետք ընդունել՝ արդյունավետ բուժման եւ խնդիրներից ու բարդություններից խուսափելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է