• Latest news

Օրական քանի՞ քայլ պետք է անել սրտի առողջությունն ամրապնդելու եւ երկարակեցության համար

9 օգոստոսի, 2023  19:07

Երկար ժամանակ նշվում էր, որ 100 000 քայլն օրական մոգական թիվ է, որն անհրաժեշտ է ֆիզիկական առողջությունն ու կեցվածքը պահպանելու համար, բայց նոր հետազոտությունը ցույց է տվել, որ 5 000-ից պակաս քայլերն էլ կարող են բավական լինել օգուտ ստանալու համար, տեղեկացրել է ВВС-ին։

Ավելի քան 226 000 մարդու ուսումնասիրությունն ամբողջ աշխարհում ցույց է տվել, որ 4 000 քայլը բավական է, որպեսզի սկսի իջնել վաղաժամ մահվան հավանականությունը ցանկացած պատճառից։

Ավելի քան 2 300 քայլը բավական է, որպեսզի օգտակար լինի սրտին եւ արյունատար անոթներին։

Հետազոտողների խոսքով,  որքան ավելի շատ քայլեր անեք, այնքան ավելի մեծ կլինի օգուտն առողջության համար։

Յուրաքանչյուր 1 000 լրացուցիչ քայլ 4 000-ից բացի իջեցրել է վաղաժամ մահվան հավանականությունը 15 տոկոսով՝ մինչեւ 20 000 քայլ։

Լոձի (Լեհաստան) Բժշկական համալսարանի եւ Ջոն Հոփքինսի համալսարանի Բժշկական դպրոցի (ԱՄՆ) թիմը հայտնաբերել է, որ քայլելու առավելությունները կիրառելի են բոլոր սեռերի եւ տարիքի դեպքում, անկախ այն բանից, թե որտեղ են նրանք ապրում։

Սակայն ամենամեծ առավելությունները նկատվել են 60-ից երիտասարդ տարիքի անձանց մոտ։

Լոձի համալսարանի պրոֆեսոր Մացեյ Բանախը կարծում է, որ չնայած ժամանակակից դեղերի քանակը բուժման համար ավելանում է, դրանք, սակայն, միակ լուծումը չեն։

«Ես կարծում եմ, որ մենք պետք է միշտ ընդգծենք, որ փոխված կենսակերպը, ներառյալ դիետան եւ ֆիզիկական վարժությունները, որոնք եղել են մեր ուսումնասիրության գլխավոր թեման, կարող են, համենայն դեպս, լինել նույնը կամ ավելի արդյունավետ սիրտ-անոթային վտանգի նվազեցման եւ կյանքի երկարացման հարցում»,- ասել է նա։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ անբավարար ֆիզիկական ակտիվությունը տարեկան 3,2 մլն մարդկանց մահվան պատճառն է՝ չորրորդն ամբողջ աշխարհում մահվան հաճախակիության պատճառների շարքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է