• Latest news

Առանց բժշկի նշանակման վիտամինների օգտագործումը վտանգավոր է առողջության համար. Daily Mail

9 նոյեմբերի, 2023  11:37

ԱՄՆ Թաֆտսի համալսարանի հետազոտողները պարզել են, որ կալցիումի բարձր չափաբաժինների օգտագործումը կրկնակի ավելացնում է մահացու ելքի հավանականությունը քաղցկեղի տարբեր տեսակների ժամանակ։ Ցինհուայի համալսարանի նրանց գործընկերները պարզել են, որ մեկ այլ տարածված հավելում՝ բետա-կարոտինը, բարձրացնում է թոքերի օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Այս մասին տեղեկացրել է Daily Mail-ը։

Բետա-կարոտինը դեղնանարնջագույն բուսական պիգմենտ է, որը պարունակվում է գազարի եւ այլ բանջարեղենների մեջ։  Կարծիք կա, որ նյութը դրական ազդեցություն է գործում ուղեղի աշխատանքի վրա, բարձրացնում ուշադրության կենտրոնացումը եւ բարելավում հիշողությունը։ Մարդու օրգանիզմի վրա բետա-կարոտինի ազդեցության թեմայով 18 գիտական աշխատությունների վերլուծության արդյունքում չինացի հետազոտողները Ցինհուա համալսարանից հայտնաբերել են, որ այդ սննդային հավելումը մոտ 16 տոկոսով բարձրացնում է ծխողների թոքերի քաղցկեղի առաջացման հավանակնությունը։ Այս էֆեկտը նկատվում է անգամ ոչ մեծ չափաբաժինների ընդունման դեպքում։

Նրանց ամերիկացի գործընկերները Թաֆտսի համալսարանից պարզել են կապը սննդային հավելումների օգտագործման եւ օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականության ավելացման միջեւ։ Նրանք հայտարարել են, որ կալցիումի հավելումների բարձր չափաբաժինների ընդունումը (օրական ավելի քան 1 000 միլիգրամ) կրկնակի բարձրացնում է  մահացու ելքի վտանգը քաղցկեղի ցանկացած տեսակի դեպքում։

Գլազգոյի համալսարանի սննդաբանության պրոֆեսոր Մայք Լինը նշել է, որ մարդու օրգանիզմը հարմարեցված չէ վիտամինների ավելորդ քանակության յուրացմանը։

«Մարդիկ էվոլյուցիայի են ենթարկվել՝ սննդից շատ սահմանափակ քանակությամբ վիտամիններ օգտագործելով»,- ասել է սննդաբանը։

Լինի խոսքով՝ մարդու օրգանիզմում չկան կենսաբանական մեխանիզմներ, որոնք պատասխանատու կլինեն հիպերվիտամինոզը վերացնելու համար։ Վիտամինների ավելցուկը, կուտակվելով օրգաններում եւ հյուսվածքներում, թունավոր ներգործություն է ունենում։ Պրոֆեսորը հավաստիացրել է, որ սննդաբաժինը կարող է ապահովել օրգանիզմի՝ տարբեր վիտամինների եւ հանքանյութերի պահանջմունքը, ուստի առանց բժշկի նշանակման սննդային հավելումների դիմելու հարկ չկա։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է