• Latest news

Վարունգը սննդամթերքի ամենաօգտակար տեսակներից մեկն է

30 սեպտեմբերի, 2014  23:43

Վարունգը կալորիականություն, ճարպեր, խոլեստերին եւ աղ գրեթե չի պարունակում եւ 95 տոկոսով ջրից է բաղկացած, ինչը իդեալական լուծում է՝ օրգանիզմի ջրազրկման եւ գերտաքացման դեմ պայքարի համար: Չկլպված վիճակում, 119 գրամի մեջ այն 115 գրամ ջուր, 16 կալորիա, 0,8 գրամ սպիտակուց, 0,2 գրամ ճարպ եւ 2,9 գրամ շաքար կարող է պարունակել: Բացի այդ էլ, Medical News Today-ի փոխանցմամբ, հիշյալ չափաբաժնի մեջ 0,9 գրամ բջջանյութ եւ 1,8 գրամ ածխաջրատ կարելի է գտնել, ինչը К վիտամինի օրական նորմայի 11 տոկոսը, С վիտամինի, մագնեզիումի, կալիումի եւ մանգանի 4 տոկոսը, ինչպես նաեւ А վիտամինի, տիամինի, ռիբոֆլավինի, В-6-ի, պանտոտենաթթվի, կալցիումի, ֆոսֆորի, ցինկի եւ պղնձի 2 տոկոսն ապահովելու հնարավորություն է ընձեռում: Իսկ բաղադրիչներից եւս մեկը՝ լիգնանները, սրտանոթային հիվանդությունների եւ քաղցկեղի մի շարք տեսակների առաջացման ռիսկը նվազեցնելու ներուժ են դրսեւորում:

Ի միջի այլոց, վարունգը նաեւ մաշկի համար է օգտակար: Այն մաշկին թարմություն եւ հանգստություն հաղորդելու, այտուցներն ու բորբոքումները վերացնելու հատկություն ունի: Հին, բայց փորձված միջոց է՝ աչքերին վարունգի շերտեր դնելով՝ հնարավոր է դրանց տակ ի հայտ եկած պարկերից ազատվել: Նույն մեթոդը նաեւ այրվածքների դեպքում է օգտակար: Բայց այդ, վարունգը նաեւ ոսկրերի առողջության մտահոգված մարդկանց սննդակարգի պարտադիր բաղադրիչը պետք է կազմի: Չէ՞ որ К վիտամինի պակասը կարող է կոտրվածքների առաջացման ռիսկի աճ խթանել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել